Արթուր Նալբանդյան

Հայաստանի պետական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արթուր Լևոնի Նալբանդյան (դեկտեմբերի 9, 1971(1971-12-09), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, ՀՀ Լոռու մարզի նախկին մարզպետ։

Արթուր Նալբանդյան
Ծնվել էդեկտեմբերի 9, 1971(1971-12-09) (52 տարեկան)
ԾննդավայրԱլավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունտնտեսագետ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կրթություն

խմբագրել
  • 1979-1989 թվականներին սովորել և ավարտել է Ալավերդու Սայաթ-Նովայի անվան միջնակարգ դպրոցը։
  • 2003-2007 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել
  • 2000-2003 թվականներին եղել է «Ալավերդու հացի գործարան» ԲԲԸ-ի փոխտնօրենը։
  • 2003-2005 թվականներին եղել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի Թումանյանի էլեկտրական ցանցերի տնօրենը։

Պետական և քաղաքական գործունեություն

խմբագրել
  • 2005 թվականի հոկտեմբերին ընտրվել է Ալավերդու քաղաքապետ։
  • 2008 թվականի հոկտեմբերին վերընտրվել է Ալավերդու քաղաքապետի պաշտոնում։
  • 2011 թվականի հուլիսի 28-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ[1]։
  • Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

Պարգևներ

խմբագրել

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի։ Զինապարտ է, շարքային։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ա. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. Ա. Լ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախորդող
Արամ Քոչարյան
Լոռու մարզպետ
Արթուր Նալբանդյան

28 հուլիսի 2011 - 2018
Հաջորդող
Հրանտ Մարգարյան