Արթուր Հովհաննիսյան (մարզիկ)

Արթուր Էդուարդի Հովհաննիսյան (ռուս.՝ Арту́р Эдуа́рдович Оганесян, հանդիպում են հիշատակումներ Օգանեսյան, Օվանիսյան, Հովանիսյան տարբերակներով, սեպտեմբերի 11, 1975(1975-09-11), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Կյոկուսինկայ կարատեի 5-րդ դանի մարզիկ, սպորտի միջազգային վարպետ, Եվրոպայի չեմպիոն, առաջին հայն ու ռուսաստանցին, ով հաջողությամբ անցել է հյակունին-կումիտեն։ 1999 թվականից Հայաստանի Կյոկուսինկայի ֆեդերացիայի փոխնախագահ, Կյոկուսինկայ կարատեի Սո Հոմբու միջազգային կազմակերպության հրահանգիչ Կավագուտիում։

Արթուր Հովհաննիսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝կարատեիստ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 11, 1975(1975-09-11) (48 տարեկան)
Ծննդավայր՝Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Հայաստանում խմբագրել

Մանկուց Արթուրը զբաղվել է սպորտով, ութ տարի՝ լողով, չորս տարի՝ բռնցքամարտով, իսկ 1990 թվականին միացել է Կարեն Մանուկյանի Կիոկուսինկայ ակումբին։ Արթուրը պատմում է, որ պարապմունքներն անցել են սարսափելի պայմաններում՝ երկրաշարժից հետո Գյումրին փլատակների տակ էր, իսկ դոդզյոում (Dōjō) ջեռուցում ու լույս չկար։ Երբ մարզումները սկսվում էին, դահլիճի հատակը ծածկված էր լինում սառցե շերտով։ Հաճախ Արթուրը մտածել է թողնել պարապելը, ինչպես իր ընկերներից շատերը, սակայն մինչ մարզումները եղած կասկածները փարատվել են կիմոնոն հագնելիս և գոտին կապելիս[1]։

Արդյունքում Արթուրը 1992 թվականին Հյուսիսային Կովկասի բաց մրցաշարում, Մոսկվայի առաջնությունում (1995) և Հայաստանի առաջնությունում բացարձակ քաշային կարգում (1995) գրավել է առաջին տեղը։

Ռուսաստանում խմբագրել

1994 թվականին Արթուրն ընդունվել է Մոսկվայի «Բուսիդո» մարզական ակումբ, որտեղ պարապել է Վ. Ֆոմինի, Կոնստանտին Բելիի, Վ. Մինկովի ղեկավարությամբ [1]։ Պարապել է ակումբում մինչև 2001 թվականը։

Ճապոնիայում խմբագրել

2005 թվականին Արթուրը մեկնել է Ճապոնիա՝ որպես Հոմբու ԻԿՕ-ի աշխատակից և հրահանգիչ։ Նա միակ ոչ ճապոնացին է եղել, ով կարատե է դասավանդել ճապոնական Հոմբուում[2]։

Հյակունին-կումիտե խմբագրել

Առաջին անգամ Արթուրը փորձել է նման թեստ անցնել Կիոկուսինկայի միջազգային ֆեդերացիայի (IFK) համակարգում 1998 թվականի հունիսի 21-ին ամառային դպրոցի ժամանակ՝ Սթիվ Արնեյլի ներկայությամբ։ Արթուրը մտադիր է եղել երկու րոպե դիմանալ 30 մենամարտի, սակայն 27-րդ մենամարտում նա լիովին ուժասպառ է եղել, և Արնեյլը դադարեցրել է փորձարկումը[3]։

2009 թվականի մարտի 29-ին Արթուր Հովհաննիսյանը դարձել է առաջին հայն ու ռուսաստանցին, ով հաջողությամբ հանձնել է 100 մենամարտի թեստը՝ հիակունին-կումիտեում։ Փորձարկումը տեղի է ունեցել Կյոկուսինկայի միջազգային կազմակերպության (IKO-1) համակարգում Տոկիոյի Հոնբու կազմակերպությունում։ Արթուրը տարել է 49 հաղթանակ, որից երկուսը իպոնա, 22-ը վազարի և 25 հաղթանակ մրցավարների որոշմամբ։ 12 մենամարտ ավարտվել է պարտությամբ, 39-ը՝ ոչ-ոքի։ Յուրաքանչյուր մենամարտ տևել է մեկուկես րոպե[3]։

Սպորտային նվաճումներ խմբագրել

Մրցույթ Քաշ Ամսաթիվ Մրցանակային տեղ
Հյուսիսային Կովկասի առաջին պատանիների բաց մրցաշար, Դոնի Ռոստով (ИФК) 29.03.1992   Ոսկի
Մոսկվայի մինչև 21 տարեկանների առաջնություն 5.03.1995   Ոսկի
Հայաստանի առաջին առաջնություն Բացարձակ քաշային կարգ 28.05.1995   Ոսկի
Ուվարովի հիշատակի միջտարածաշրջանային մրցաշար, Յարոսլավլ (ИФК) 10.09.1995   Ոսկի
«Կանկու պրոֆի», թիմային առաջնություն (ИФК) 28.10.1995   Ոսկի
Եվրասիական 2-րդ մրցաշար (ИФК) 10.12.1995   Ոսկի
Մոսկվայի կատա առաջնություն (ИФК) 30.03.1996   Արծաթ
Ռուսաստանի կատա առաջնություն (ИФК) 11.05.1996   Ոսկի
Մոսկվայի բաց գավաթ (ИФК) 9.06.1996   Ոսկի
Մոսկվայի առաջնություն (ИФК) 10.11.1996 IV
Մոսկվայի առաջնություն (ИФК) 27.09.1997   Ոսկի
Մեծ Բրիտանիայի 22-րդ ազգային բաց մրցաշար (ИФК) 18.10.1997   Ոսկի
Ռուսաստանի առաջնություն (ИФК) 22.03.1998 IV
МАИ բաց առաջնություն (ИФК) 05.03.2000   Ոսկի
Ռուսաստանի առաջնություն (ИКО) 22.11.2000 IV
Մոսկվայի բաց գավաթ (ИКО) Բացարձակ քաշային կարգ 17.02.2001   Արծաթ
Եվրոպայի առաջնություն (ИКО) 25.05.2003   Բրոնզ
Թիմային հանդիպում K-1 ընդդեմ Կյոկուշինկայկանի 30.05.2004   Ոսկի
Եվրոպայի առաջնություն (ИКО) 15.10.2005   Ոսկի
Ամերիկայի առաջնություն (ИКО) Բացարձակ քաշային կարգ 2006   Բրոնզ
Ճապոնիայի առաջնություն (ИКО) Ծանր քաշային կարգ 2006   Բրոնզ
Ճապոնիայի առաջնություն (ИКО) Ծանր քաշային կարգ 2007   Արծաթ
Աշխարհի IX առաջնություն (ИКО) 2007   Բրոնզ

Քննություններ խմբագրել

  • 10-3 կյուի քննություններն հանձնվել են Վ. Պ. Ֆոմինին։
  • 2-1 կյուի քննությունները հանձնվել է Ալեքսանդր Տանյուշկինին
  • 1-ին դանի քննությունը հանձնվել է Սթիվ Արնեյլին։
  • Սուգիմուրայի կողմից 1-ին դանի հաստատում։
  • 2-րդ դանի քննությունը ընդունել են Կ. Մամուրինը, Ռ. Գաբբասովը և Վ. Բելովը։
  • 3-րդ դանի քննությունը հանձնվել է կանտյո Մացուին
  • 4-րդ դանի քննությունը հանձնվել է Կանտյո Ակիոշի Մացուին։ Մրցանակը հանձնվել է 2009 թվականի օգոստոսի 23-ին Կիոկուշինկայի աշխարհի 4-րդ քաշային առաջնության շրջանակներում[4]։
  • 5-րդ դանի քննությունը հանձնվել է 2014 թվականի սեպտեմբերի 7-ին Կանչո Ակիոշի Մացուիին[5]։

Գրականություն խմբագրել

  • Горбылёв А. Интервью с Артуром Оганесяном // Додзё : журнал. — 2004. — № 1.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Фильм об Артуре Оганесяне». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 24-ին.
  2. «Артур Оганесян в Армении». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 «100 боёв Артура Оганесяна». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «Артуру"Горцу"Оганесяну вручён 4 дан!».
  5. «Артур Оганесян - шихан ИКО-1!».