Արթուր Կիրակոսյան

հայ հեռուստահաղորդավար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արթուր Գրիշայի Կիրակոսյան (նոյեմբերի 11, 1961(1961-11-11), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար և մեկնաբան։

Արթուր Գրիշայի Կիրակոսյան
Ծնվել էնոյեմբերի 11, 1961 (62 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԳյումրու պետական մանկավարժական ինստիտուտ (1990) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1995)
Մասնագիտությունհաղորդավար, լրագրող
Աշխատանք1995-ից

Կենսագրություն խմբագրել

Արթուր Կիրակոսյանը ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 11-ին Գյումրիում։ 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1990 թվականին ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, 1995 թվականին՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 2000 թվականին մասնակցել է «ԶԼՄ և ընտրություններ», «Ժողովրդավարական ժուռնալիստիկա և հասարակության», «Հեռուստատեսություն և ընտրություններ` թոք-շոու և բանավեճ» թեմաներով դասընթացների։ 1992-1996 թվականներին եղել է Գյումրու «Շիրակ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը, 1996-1998 թթ.՝ «Նորք» հեռուստաընկերության լրատվական բաժնի փոխտնօրենը, 1997-1998 թթ՝ Հայաստանի ազգային հեռուստատեսության «Մամուլի տեսություն» հաղորդման հեղինակը և վարողը, 1998-2004 թթ.՝ Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության լրատվական ծրագրի ղեկավար, վարել է «Ամփոփագիր», կիրակնօրյա վերլուծական, «Ժամանակ», «Քաղաք» ծրագրերը։ 1999-2011 թթ. Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է ժուռնալիստիկա։ 2004-2009 թթ. աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում՝ որպես լրատվական բաժնի տնօրեն, վարել է «Երկրորդ հայացք» թոք շոուն։ 2009 թվականից աշխատում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակում և վարում է «Երկրի հարցը» հաղորդումը և «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի մեկնաբանն է[1][2]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ, երկու թոռնիկ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արթուր Կիրակոսյանի մասին AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  2. Ամենահաճելի զգացողությունը նորից պապիկ դառնալն էր, երբ թոռնիկս էլ իմ անունն է կրում. Արթուր Կիրակոսյան