Արթուր Խաչատրյան (ԱԺ պատգամավոր)

Վերնագրի տեքստ

խմբագրել
  Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Խաչատրյան (այլ կիրառումներ)
Արթուր Խաչատրյան
Ծնվել էհուլիսի 17, 1972(1972-07-17) (51 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն  Հայաստան
Ազգությունհայ
Կրթություն

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ,

Հայաստանի ամերիկյան համալսարան,

ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտ,

Լոնդոնի Կայսերական քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրԱզգային ժողով
Զբաղեցրած պաշտոններԱԺ պատգամավոր
ԿուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցություն
Երեխաներ4 որդի

Արթուր Լևոնի Խաչատրյան, Հայաստանի պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի գյուղատնտեսության նախարար (2018 թ., մայիս - 2018 թ., հոկտեմբերի 4), ԱԺ պատգամավոր։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1972 թվականի հուլիսի 17-ին, Երևան քաղաքում։

Կրթություն

խմբագրել
  • 1994 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։
  • 1996 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալասարանի գործարար կառավարման ֆակուլտետը։ Զուգահեռ սովորել է Հայաստանի ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել է 1997 թվականին։
  • 2001 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանի Կայսերական քոլեջի (Imperial College, University of London) Կառավարման դպրոցը ստանալով գործարար կառավարման մագիստրոսի կոչում (MBA)։
  • 2004 թվականին պաշտպանել է գիտական թեզ՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Աշխատանքային փորձ

խմբագրել
  • 1991-2005 թվականներին աշխատել ԵՊՀ պլազմայի ֆիզիկայի լաբորատորիայում նախ որպես լաբորանտ, ապա թեմայի կատարող։
  • 1996-1997 թվականներին եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կաֆետերիայի տնօրեն։
  • 1997-2000 թվականներին աշխատել է ԱՄՆ միջազգային զարգացման երևանյան առաքելության տնտեսական բարեփոխումների և էներգետիկայի գրասենյակում որպես գրասենյակի ղեկավարի ֆինանսական հարցերով օգնական, ապա ֆինանսական ծրագրերի պորտֆելի կառավարիչ։
  • 2002-2003 թվականներին աշխատել է Հայաստան. օրենսդրի հզորացման ծրագրում որպես բյուջետային գործընթացի մասնագետ։
  • 2003-2005 թվականներին զբաղեցրել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգողի պաշտոնը, զուգահեռաբար կառավարելով գրասենյակի ղեկավարի ֆոնդը։
  • 2005-2007 թվականներին եղել է Հայաստանում և ԱՊՀ-ում Կալիֆոնիայի ներդրումների և միջազգային առևտրի գրասենյակի տնօրենը։
  • 2008-2010 թվականներին աշխատել է կիպրական Մենեջմենթ Միքս ընկերությունում՝ որպես խորհրդատվական ծառայությունների ղեկավար։
  • 2011-2013 և 2015-2016 թվականներին է եղել է Վիվատ Քոնսալթինգ ընկերության տնօրեն։
  • 2011-2013 թվականներին, համատեղությամբ, զբաղեցրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի մանկավարժական համակարգողի (դեկանի) և ֆինանսների ու հաշվապահության ամբիոնի վարիչի պաշտոնը։
  • 2011-2015 թվականներին դասախոսել է նույն համալսարանում։
  • 2013-2014 թվականներին աշխատել է Արդշինբանկ ՓԲԸ-ում որպես գործառնական տնօրենի տեղակալ – անձնակազմի կառավարման վարչության պետ։
  • 2016 թվականին նշանակվել է Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։
  • 2017 թվականին նշանակվել է Հայաստանի Շիրակի մարզպետ։
  • 2018 թվականին նշանակվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար[1], 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ազատվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնից[2]։
  • 2019 թվականին նշանակվել է Բիզնես Արմենիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
  • 2020-2021 թվականներին աշշատել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայումՙ որպես գործարար վարչարարության և մարդկային ռեսուրսների կառավարման ֆակուլտետների դասախոս։
  • 2021 թվականի հունիսի 20-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

Պահեստազորի ավագ լեյտենանտ է։ 1991 – 1992 թթ.՝ ՀՀ պաշտպանության կոմիտեի կապավոր։ Ապրիլյան պատերազմի մասնակից։

Ամուսնացած է, ունի 4 որդի։

Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։

ՀՅԴ անդամ է 1991 թվականից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կենսագրություն | minagro.am». minagro.am. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել