Արթուր Արիստակիսյան

հայ կինոռեժիսոր

Արթուր Սարգսի Արիստակիսյան (հոկտեմբերի 11, 1961, Քիշնև, ՄԽՍՀ[1]), խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր։ «Ձեռքի ափեր» և «Տեղ երկրի վրա» ֆիլմերի հեղինակ, որոնք միջազգային փառատոններում ստացել են բազմաթիվ մրցանակներ։

Արթուր Արիստակիսյան
Ծնվել էհոկտեմբերի 11, 1961(1961-10-11) (62 տարեկան)
ԾննդավայրՔիշնև, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Գործունեության տարիներ1994 - 2001
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 0034898

Կենսագրություն

խմբագրել
 
Ոսկե ծիրան 2019-ի շրջանակներում հանդիպում Կառլոս Ռեյգադասի և Արթուր Արիստակիսյանի հետ, մոդերատոր՝ Ջեյմս Ստեֆեն (կինոգետ, ԱՄՆ)

Արթուր Արիստակիսյանը ծնվել է 1961 թվականին Քիշնև քաղաքում։ Սովորել է տեղի № 41 դպրոցում, ապա Գոգոլի անվան № 37-րդ ճեմարանում։ 1988-1993 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի փաստագրական ֆիլմերի ռեժիսուրայի ֆակուլտետը[2]։

ՎԳԻԿ-ում ստեղծել է «Առակների դպրոց» լաբորատորիան։

Մրցանակներ և պարգևներ

խմբագրել
  • 1994 - «Նիկա» կինոմրցանակ (լավագույն փաստագրական ֆիլմի համար՝ «Ձեռքի ափեր»)
  • 1994 - ուսանողական աշխատանքների մրցույթ «Սուրբ Աննա», Մոսկվա («Էյ Բի Էյ» ստուդիայից հատուկ մրցանակ «Ձեռքի ափեր» ֆիլմի համար)
  • Բեռլինի միջազգային կինոփառատոն (Վոլֆգանգ Շտաուդտի անվան մրցանակ երիտասարդական ֆիլմերի ֆորումում, «Ձեռքի ափեր» ֆիլմ)
  • Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոն («հանձնաժողովի համակրանք» մրցանակ «Ձեռքի ափեր» ֆիլմի համար)
  • Կոպենհագենի միջազգային կինոփառատոն (մրցանակ ռեժիսուրայի համար, «Ձեռքի ափեր» ֆիլմ)
  • Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոն (Սաթյաջիթ Ռեյի անվան մրցանակ «Ձեռքի ափեր» ֆիլմի համար)
  • Տաորմինի միջազգային կինոփառատոն (հանձնաժողովի հատուկ մրցանակ «Ձեռքի ափեր» ֆիլմի համար)
  • Ուսանողական աշխատանքների միջազգային կինոփառատոն Մյունխենում (հանձնաժողովի հատուկ մրցանակ «Ձեռքի ափեր» ֆիլմի համար)
  • 2001 - Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոն (Phillip Morris Freedom մրցանակ՝ «Տեղ երկրի վրա» ֆիլմի համար)
  • Կաննի կինոփառատոն («Ռեժիսորների երկշաբաթյակ»-ի մասնակից, «Տեղ երկրի վրա» ֆիլմ)
  • «Բելարիա» միջազգային կինոփառատոն (Իտալիա)

Ֆիլմագրություն

խմբագրել

Ռեժիսոր

խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ
2001 Տեղ երկրի վրա
1994 Ձեռքի ափեր

Սցենարիստ

խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ
2001 Տեղ երկրի վրա
1994 Ձեռքի ափեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Arkus, Lyubov (2001). Новейшая история отечественного кино. SEANS. էջ 69. ISBN 978-5-901586-01-3.
  2. Արթուր Արիստակիսյանի մասին kino-teatr.ru կայքում