Արթին Արսլանյան

հայ պատմաբան

Արթին Հակոբի Արսլանյան (նոյեմբերի 1, 1942(1942-11-01), Բեյրութ, Լիբանան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1995):

Արթին Արսլանյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1942(1942-11-01) (81 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան և  ԱՄՆ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան (1967)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1974)
Մասնագիտությունպատմաբան

Կենսագրություն խմբագրել

Արթին Արսլանյանը ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 1-ին, Բեյրութում։ 1967 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը։ 1973-1974 թվականներին դասավանդել է Կալիֆոռնիայի համալսարանում (Լոս Անջելես), 1974-1985 թվականներին՝ Ս. Օլաֆ (1984-1985 թվականներին՝ ամբիոնի վարիչ), 1985-1996 թվականներին՝ Բելմոնթ Էբի (ռեկտոր), 1996 թվականից՝ Մարիսթ (միաժամանակ՝ գիտական փոխնախագահ և ֆակուլտետի դեկան) քոլեջներում[1][2]։

Աշխատությունները հիմնականում վերաբերում են Մեծ Բրիտանիայի ռազմական ներկայությանը Անդրկովկասում[3] (հատկապես 1917-1919 թվականներին)[4], ԱՄՆ-ի արտաքին, Ռուսաստանի ազգային քաղաքականությանը[5], ինչպես նաև բարձրագույն կրթության տարբեր հիմնահարցերի[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Search». Marist College (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 171։
  3. Arslanian, Artin. «Arslanian, Artin H. 2017. "Britain And Middle Eastern Nationalities: WWI And After." Journal of the Society for Armenian Studies 26: 111-118» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. sharzhoomadmin. «Dr. Arslanian Explores How British Promises to the Armenians After World War I Were Unfulfilled». Hye Sharzhoom (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  5. «Britain and the Transcaucasian Nationalities During the Russian Civil War (1980)». Wilson Center (անգլերեն). 2013 թ․ ապրիլի 11. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  6. Tamar (2015 թ․ ապրիլի 24). «"Of Turks and Armenians" (Not About Cats)». I Have Cat (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթին Արսլանյան» հոդվածին։