Արեգ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։

Գյուղ
Արեգ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի գավառ
ԳավառակՔղիի գավառակ
Այլ անվանումներԱռեկ, Առեք
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1500 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունառեկցի
Ժամային գոտիUTC+3
Արեգ (Քղիի գավառ) (Աշխարհ)##
Արեգ (Քղիի գավառ) (Աշխարհ)

Արեգն ճանապարհով կապված էր Քղի գյուղաքաղաքի հետ։

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել է Մեծ եղեռնի տարիներին։ Բնակիչների մեծ մասը զոհվել է, փոքր մասը տարագրվել տարբեր երկրներ։

Բնակչություն խմբագրել

1909 թվականին ուներ 150 տուն՝ 1050 հայ բնակչով, իսկ Մեծ եղեռնի նախօրեին ուներ 300 տուն՝ 1680 բնակչով։ Բնակիչներն ունեին բարեկիրթ ու համեմատաբար բարեկեցիկ կյանք։

Տնտեսություն խմբագրել

Բնակիչները հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Արեգն ուներ Ս. Հովհաննես անուոնվ եկեղեցի։ Գյուղից արևելք գտնվում էր Արեգի Ս. Աստվածածին վանքը։ Վանքի մոտակայքում պահպանվել էին հին բնակավայրի ավերակներ, ինչպես նաև մի մեծ գերեզմանոց[1][2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՍՀ, հտ 2, էջ 18, Արեգ
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 418

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։