Արեգ Հրանտի Պանյան (մարտի 12, 1981(1981-03-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (2013)։

Արեգ Պանյան
Ծնվել էմարտի 12, 1981(1981-03-12)[1] (43 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց (1995) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2004)

Կենսագրություն խմբագրել

Արեգ Պանյանը ծնվել է 1981 թվականի մարտի 12-ին Երևանում։ 1995 թվականին ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, 2004 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (Վ. Ա. Աճեմյանի դասարան)։

2004-2007 թվականներին աշխատել է «Արևիկ» երաժշտական խմբագրությունում, 2007-2010 թվականներին եղել է «Nikita Mobile» ընկերության, 2010-2012 թվականներին՝ «Ֆորտե» գիտամշակութային կենտրոնի գլխավոր հնչյունային ռեժիսոր։ 2011 թվականից որպես գործիքավորող համագործակցել է երաժշտական խմբերի հետ։

2013 թվականին հիմնադրել և ղեկավարում է «Aegeon Music» երաժշտական խումբը, 2017 թվականին՝ «Արմկո» ռադիոկայանը, որով հեռարձակվում է հիմնականում դասական երաժշտություն։

Հեղինակել է սիմֆոնիա (2006)՝ երգեհոնի, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի, դաշնամուրային պոեմ (1995)՝ դաշնամուրի և փոքր սիմֆոնիկ, «Flight Over Mountains» ստեղծագործությունը (2008)՝ դուդուկի, զուռնայի և էլեկտրասիմֆոնիկ նվագախմբերի, ռապսոդիա (1999)՝ 2 դաշնամուրի և ջութակի, սեքստետ (2000, ըստ Վ. Տերյանի)՝ ձայնի, հոբոյի, վիբրաֆոնի, ջութակի, կոնտրաբասի և բոնգերի համար, փողային կվինտետ (1999), 2 լարային կվարտետ (երկուսն էլ՝ 2003), «Սիմֆոնիկ պար» (2004), կոնցերտներ (3 դաշնամուրային (2000, 2001, 2004), ջութակի, լիտավրների և լարային նվագախմբի համար (2007), դաշնամուրային էքսպրոմտ (2008), պիեսներ («Պար», 2004, ևն), ռոմանսներ, «Անուրջներ» (2003) նոկտյուռնը, ջութակի սկերցո (2003), կինոերաժշտություն, նաև ռոք, փոփ և այլ գործեր։ Նրա «Casiopeans Aveona» սիմֆոնիան առանձնանում է իր ներառած գործիքների բազմազանությամբ[2]։

Մրցանակներ խմբագրել

  • 2006 – «Նարեկացի» երիտասարդ ստեղծագործողների մրցույթի 1-ին մրցանակ (Երևան),
  • 2006 – Երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության 1-ին փառատոնի դիպլոմ (Երևան)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։