Արեգ Գալստյան (քաղաքագետ)

Քաղաքագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արեգ Գալստյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արեգ Ստեփանի Գալստյան (օգոստոսի 21, 1989(1989-08-21), Մարտունի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, քաղաքագետ-ամերիկագետ, վերլուծաբան, The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի ղեկավար[1]։ Պատմական գիտությունների թեկնածու, The National Interest, The American Thinker, The Hill և Forbes պարբերականների սյունակագիր։

Արեգ Գալստյան
Ծնվել էօգոստոսի 21, 1989(1989-08-21) (34 տարեկան)
ԾննդավայրՄարտունի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքագետ, պատմաբան, վերլուծաբան փիլիսոփա և սյունակագիր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1989 թվականի օգոստոսի 21-ին Մարտունի քաղաքում, Հայկական ԽՍՀ (այժմ՝ Գեղարքունիքի մարզ, Հայաստան

Կրթություն խմբագրել

  • 2007-2012 թվականներին սովորել և ավարտել է Տոմսկի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, Համաշխարհային քաղաքականության ամբիոն։
  • 2012-2015 թվականներին սովորել և ավարտել է Տոմսկի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Համաշխարհային քաղաքականության ամբիոնի ասպիրանտուրան։ Պատմական գիտությունների թեկնածու։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 2011-2013, դասավանդել է Տոմսկի պետական համալսարանում մի շարք առարկաներ, այդ թվում՝ «Լոբբին ամերիկյան քաղաքականությունում», «Հայկական ժամանակակից արտաքին քաղաքականությունը և հայկական լոբբիի գործոնը ամերիկյան քաղաքականությունում» թեմաներով։

Ամերիկյան քաղաքականությանը, Հայաստանի արդի արտաքին քաղաքականությանը նվիրված դասախոսությունների շարք է կարդացել նաև Մոսկվայի պետական համալսարանում, Երևանի պետական համալսարանում, Ռուս-հայկական սլավոնական համալսարանում։ 

  • 2017 թվականից, գլխավորում է The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնը, որի առաքելությունն է «Միավորել մարդկանց և գաղափարները հայկական շահերի շուրջ»[1]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «The Armenian Interest կենտրոնի փորձագետները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.