The Armenian Interest
The Armenian Interest (թարգ.՝ «Հայաստանի շահ»), Հայաստանում գործող վերլուծական կենտրոն։
The Armenian Interest | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 2017 |
Կայք | armenian-interest.com |
Կենտրոնը իր կայքում հրապարակվում է հայաստանյան և օտարերկրյա առաջատար փորձագետների, քաղաքական, դիվանագիտական, հասարակական եւ մշակութային գործիչների վերլուծությունները, հարցազրույցները, մեկնաբանություններն ու զեկույցները[1]։ Կենտրոնն իրականացնում է կրթական ծրագրեր, որոնց շրջանակներում կազմակերպվում են առավել արդիական խնդիրների վերաբերյալ սեմինարներ, հատուկ դասընթացներ, քննարկումներ։ Բացի այդ, կենտրոնը ծավալում է նաև խորհրդատվական գործունեություն՝ հասարակական, քաղաքական և տնտեսական խնդիրների վերաբերյալ տրամադրելով փորձագիտական գնահատականներ[1]։
Նպատակ
խմբագրելԿենտտրոնի նպատակն է՝ ձևավորել գլոբալ գիտավերլուծական հարթակ միջազգային հարաբերություններում հայկական շահերի բացահայտման, վերագիտակցման և առաջ մղման համար[2]։
Խնդիրներ
խմբագրելՀամաձայն պաշտոնական տեղեկատվության, կենտրոնի խնդիրներն են[2].
- Ձևավորել և ապահովել հարթակ գիտահետազոտական քննարկումների համար,
- Համախմբել հայկական մտավոր կապիտալը,
- Համագործակցել աշխարհի առաջատար ուղեղային կենտրոնների և փորձագետների հետ,
- Վերլուծել ներքին և արտաքին քաղաքական գործընթացները` Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում միջազգային հարաբերությունների համակարգում հայկական գործոնի դերը հետազոտելու նպատակով,
- Պատրաստել փորձագետների, գիտնականների և վերլուծաբանների նոր սերունդ։
Անձնակազմ
խմբագրելԿենտրոնի խմբագրության կազմի մեջ են մտնում[3].
- Արեգ Գալստյան, կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, The National Interest, The American Thinker և The Hill պարբերականների սյունակագիր։
- Պետական շահ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բացվել է The Armenian Interest վերլուծական կենտրոնը
- ↑ 2,0 2,1 «Մեր առաքելությունը» բաժինը պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- ↑ «Խմբագրություն» բաժինը պաշտոնական կայքում(չաշխատող հղում)