Արդյո՞ք անդրոիդներն էլեկտրական ոչխարների մասին են երազում

Արդյո՞ք անդրոիդները երազում են էլեկտրական ոչխարների մասին, ամերիկյան գրող Ֆիլիպ Կինդրեդ Դիքի հեղինակած գիտաֆանտաստիկ վեպը։ Առաջին անգամ լույս է տեսել 1968 թվականին։ Հիմնական սյուժեն հետևում է Ռիք Դեքարդին՝ անդրոիդների մի պարգևական որսորդին, իսկ երկրորդական սյուժեն հետևում է Ջոն Իզիդորին, մի ենթանորմալ ընդունակությամբ մարդու, ով ընկերակցում է որոշ անդրոիդների հետ։

Արդյո՞ք անդրոիդներն էլեկտրական ոչխարների մասին են երազում
անգլ.՝ Do Androids Dream of Electric Sheep?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա[1][2], փիլիսոփայական գեղարվեստական գրականություն, հակաուտոպիստական գրականություն, կիբեռպանկ, noir fiction? և postmodern fiction?
Ձևվեպ
ՀեղինակՖիլիպ Կինդրեդ Դիք
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուամերիկյան անգլերեն
Գրվել է1968
ՏեսարանՍան Ֆրանցիսկո
ԿերպարներRick Deckard? և Roy Baty?
Հրատարակվել է1968
ՀաջորդBlade Runner 2: The Edge of Human?
 Do Androids Dream of Electric Sheep?

Վեպը տեղի է ունենում հետ-ապոկալիպտիկական մոտ ապագայում, երբ Երկիրը և իր բնակչությունը մեծապես վնասվել են Վերջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ տեղի ունեցած միջուկային պատերազմում։ Պատերազմից խիստ ճառագայթման թունավորման պատճառով, կենդանիների տեսակներից շատերը ոչնչացել կամ ոչնչացման վտանգի ներքո են գտնվում։ Կենդանու տեր լինելը հասարակական դիրքի նշան է, սակայն վեպում ավելի է ընդգծվում մարդկանց զգացած էմպատիկական զգացմունքները մի կենդանու նկատմամբ։

Դեքարդը, գլխավոր հերոսը, պիտի վեց Նեքսուս-6 մոդելի անդրոիդների պաշտոնաթող անի՝ ամենավերջին և ամենազարգացած մոդելը։ Այս առաջադրանքի առումով, վեպը ուսումնասիրում է, թե ինչ է նշանակում մարդ լինելը։ Հակառակ մարդկանց, անդրոիդները ոչ մի էմպատիկական զգացումի չեն տիրապետում։ Էությամբ ստացվում է, որ Դիքը քննում է այն նկարագրական հատկանիշները, որոնք տարբերում են մարդկանց անդրոիդներից։

Գրքի սյուժեն որպես 1982 թվականի Սայրի վազորդ ֆիլմի սկզբանական հիմք ծառայեց։

Մրցանակներ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. http://www.bbc.co.uk/programmes/b00vvvz4
  2. http://www.bbc.co.uk/programmes/b00vs65f
  3. «1968 Award Winners & Nominees». Worlds Without End. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27–ին-ին.