Արդահանի գրավում, 1877-1878 թվականներին տեղի ունեցած չորրորդ ռուս-թուրքական պատերազմում ռուսական բանակի առաջին խոշոր հաղթանակը[1]։

Արդահանի գրավում
Թվական1877 թվական, մայիսի 5
Մասն էԱրևելյան պատերազմ
ՎայրՕսմանյան կայսրություն Արդահան
Արդյունքռուսների հաղթանակ
Հակառակորդներ
Ռուսական կայսրությունՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Ֆյոդոր Դևել
Վասիլի Գեյման
Օսմանյան կայսրություն Սաբիր փաշա
Կողմերի ուժեր
15000 մարդ8100 մարդ, 95 թնդանոթ։
Ռազմական կորուստներ
մայիսի 4՝ 24 զոհ, 112 վիրավոր (այդ թվում 4 սպա), 3 կոնտուզիահար։ Մայիսի 5՝ 49 զոհ (այդ թվում 1 սպա), 237 վիրավոր (այդ թվում 6 սպա), 14 կոնտուզիահար (այդ թվում 4 սպա)։ Ընդհանուր 439 մարդ (այդ թվում 15 սպա)։1930 զոհ, 401 գերի (այդ թվում 1 բրիգադի գեներալ, 15 սպա, 300 հիվանդ և վիրավոր), 670 դասալիք։ Ընդհանուր 3001 մարդ (այդ թվում 1 գեներալ)։

Արդահանը  քաղաք է Թուրքիայի հյուսիսարևելյան մասում։ Հանդիսանում է համանուն մարզի կենտրոնը։ Գտնվում է Արդահանի սարահարթում՝ Կուր գետի վերին հոսանքներում, որը բաժանվում է երկու մասի։

Նախապատմություն խմբագրել

 
1877 թվականի ապրիլի 24-ից հուլիսի 10-ը տեղի ունեցած առաջին մարտական գործողությունը

Արդահանը ռազմավարական կարևոր դիրք և նշանակություն ուներ, քանզի փակում էր դեպի Էրզրում, Կարս և Բաթում տանող ճանապարհները։ Թուրքական հրամանատարությունը ֆորտերով ու լյունեթներով ամրացնելով՝ Արդահանը դարձրել էր ուժեղ և դիմացկուն ամրոց։ Պաշտպանության գլխավոր դիրքերն էին Արևելքից Գելյավերդինյան (Գյուլյավերդինյան) բարձունքները և հյուսիսից Մանգլաս լեռը։ Ամրոցի կայազորը 95 հրանոթ ունենալու դեպքում բաղկացած էր 8100 մարդուց։ 1877 թվականի ապրիլի վերջին Կովկասյան բանակի գործող զորամիավորման Ախալցխայի ջոկատը գեներալ-լեյտենանտ Դևելի հրամանատարությամբ (8,5 հազար հետևակային զինվոր, 28 հեծելազորային ջոկատ) մոտեցավ Արդահանին և շրջապատեց այն։ Դևելը չի համարձակվում սեփական ուժերով գրոհել, այդ իսկ պատճառով օգնության խնդրանքով դիմում է կովկասյան ռազմաճակատի հրամանատար հայազգի Լոռիս-Մելիքովին։ Վերջինս հրամայեց գեներալ-լեյտենանտ Գեյմանին իր ջոկատի հետ մասնակցել Արդահանում իրականացվելիք մարտական գործողություններին։ Լոռիս-Մելիքովը Գեյմանի հետ ուղևորվեց դեպի Արդահանի ամրոցը՝ գրոհի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու համար։ Օգնության եկած Ախալցխայի ջոկատի հետ միասին, ռուսական բանակը կազմել է 15 հազար զինվոր, 56 դաշտային և 20 պաշարող զինվորական։

Գրոհում խմբագրել

Մայիսի 4-ին և 5-ին անցկացվել է հետախուզություն և կազմվել է ամրոցի գրոհման պլանը, նախատեսված երկու օրվա համար՝ մայիսի 5-ին և 6-ին։ Մայիսի 4-ի գիշերը 10 հրետանային ջոկատ ամրացրել են իրենց դիրքերը ամրոցի մատույցներում՝ գնդակոծելու համար։ Լուսաբացին սկսվել է Հելիավերդինյան բարձունքի հարձակումը, որն աջակցում էր մոտ 20 հրանոթներից բաղկացած փոքր ջոկատ։ Ցերեկը դիրքերը գրավվեցին։ Այսպես սկսվեց Արդահանի գրոհի նախապատրաստությունը։ Դևելի հրամանատարությամբ զորքերի առաջին շարասյունը պետք է ցուցադրական հարձակում իրականացներ Ռամազան Ֆորտի վրա, երկրորդը՝ Գեյմանի գլխավորությամբ, գլխավոր հարվածը հասցներ հարավից, իսկ զորքերի մի մասը՝ արևելքից ռմբակոծեր Գելավերդան (Գյուլավերդա)։ Գրոհից առաջ զանգվածային հրետակոծություն է իրականացվել, իսկ մայիսի 5-ին հետևակային ջոկատները հարձակման են անցել։ Այն սկսվել է ավելի վաղ, քան նախատեսված էր, քանի որ հետախուզությունը հայտնաբերել էր հակառակորդի հապճեպ նահանջը դեպի լեռներ։ Արդահանը գիշերը գրավվեց։ Ռուսական զորքերի կորուստը կազմել է 296 մարդ՝ սպանված և վիրավոր, իսկ հակառակորդինը՝ մոտ 3000 մարդ։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Военный энциклопедический словарь. — М., 1986.
  • Шебеко В. Военные операции в Малой Азии в русско-турецкую воину 1877—1878 гг., «Военный сборник», 1898, № 1. стp. 16.
  • Материалы для описания русско-турецкой войны 1877—1878 гг. на Кавказско-Малоазиатском театре. — Тифлис, т. I, 1908, стр. 203—204, приложения. Norman « Armenia and the Campaign of 1877».

Տես նաև խմբագրել