Արգենտիտ (լատին․՝ argentum - արծաթ), արծաթի փայլ, միներալ (Ag2S)։ Պարունակում է 87,1% արծաթ և 12,9% ծծումբ։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Գույնը՝ կապարամոխրագույն։ Կարծրությունը՝ 2—2,5, խտությունը՝ 7200—7400 կգ/մ³։ Կռելի է։ Հանդիպում է բնածին արծաթի, գալենիտի և այլ միներալների հետ բազմամետաղային հանքավայրերում։ Հանքավայրեր կան Ռուսաստանում՝ Ալթայում, Արևելյան Անդրբայկալում, Նորվեգիայում, Չեխիայում և այլն։ Արգենտիտն արծաթի գլխավոր հանքանյութերից մեկն է։

Արգենտիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների բազմազանություն
Բանաձև
(կրկնվող միավորը)
Ag₂S
Ենթակատեգորիաacanthite?
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգենտիտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 715