Արգենտինայի զինանշան

Արգենտինայի զինանշան (իսպ.՝ Escudo de la República Argentina), Արգենտինայի Հանրապետության ազգային խորհրդանիշներից մեկը՝ դրոշի և օրհներգի հետ մեկտեղ։ Պաշտոնապես ընդունվել է 1944 թվականին և հիմնված է Արգենտինայի պատմության ընթացքում գոյություն ունեցած խորհրդանիշների վրա։

Արգենտինայի զինանշան
Coat of arms of Argentina.svg
Մանրամասնություններ

ՆկարագրումԽմբագրել

Վահանը հավասարապես բաժանված է լազուր և արծաթագույն հատվածների։ Վահանի վերնամասում սրածայր գավազանի վրա վեր խոյացող գլխարկ է, որից ցած՝ արծաթագույն հատվածում, իրար են միանում բարեկամություն և խաղաղություն խորհրդանշող համաձայնության ձեռքերը։

Վահանի եզրերն արտաքինից պատված են դափնու տերևներով։ Ամենից վեր դուրս է գալիս Հարավային Ամերիկայի խորհրդանիշ հանդիսացող մայիսյան արևը (որը նկատելի է նաև Արգենտինայի և Ուրուգվայի դրոշների վրա)։

ԽորհրդանշականությունԽմբագրել

Փռյուգյան սրածայր գլխավարկը համարվում է ազատության համար պայքարի մղման հայտնի խորհրդանիշ։ Միևնույն խորհրդանշականությամբ է օժտված սոլ դե մայոն (մայիսյան արևը)։ Ձեռսեղմումները խորհրդանշում է Արգենտինայի բնակչության համերաշխությունը։ Դափնե պսակը բնորոշում է անկախության համար մղված պայքարում Արգենտինայի հաղթանակը անկախության համար։

Զինանշանի պատմությունԽմբագրել

Մանուել Բելգրանոյի զինանշանը Մայիսյան հեղափոխության շրջանում (1810-1812 թվական)
Գլխավոր սահմանադրական ժողովի կնիքը

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Luis Cánepa. Historia de los Símbolos Nacionales Argentinos. — Buenos Aires: Editorial Albatros, 1953.