Արբոն
Արբոն (գերմ.՝ Arbon), քաղաք և համայնք Շվեյցարիայում, Տորգաու կանտոնի Արբոնի շրջանի վարչական կենտրոնը։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալերով քաղաքում բնակվում էր 14.531 մարդ, որոնց 28.9%-ը օտարերկրացիներ էին[2]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
շվեյց. գերմ.՝ Arbon | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 5,9 կմ², 6 կմ² | ||
ԲԾՄ | 402 մետր | ||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||
Բնակչություն | ▲14 631 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Հեռախոսային կոդ | 071 | ||
Փոստային դասիչ | 9320 | ||
Ավտոմոբիլային կոդ | TG | ||
Պաշտոնական կայք | arbon.ch | ||
| |||
Ընկած է Կոնստանս լճի հարավային ափին՝ զբաղեցնելով շուրջ վեց քառակուսի կիլոմետր տարածք։ Մարդիկ այստեղ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում՝ մեր օրերից շուրջ վեցուկես հազարամյակ առաջ։ Թերակղզում դեռևս պահպանված ամրոցի տարրերը ժամանակին մաս են կազմել հին հռոմեական ամրությունների, որոնց շուրջը միջին դարերում՝ տասներեքերորդ դարի առաջին կեսին սկսել է ձևավորվել ներկայիս քաղաքը[3]։
Պատմաճարտարապետական հուշարձաններ խմբագրել
Բլայխեն՝ նախապատմական բնակավայրի ավերակներով հնավայրը, Գալլուս մատուռը, կաթոլիկ եկեղեցին, հին հռոմեական բերդն ու միջնադարյան ամրոցը և պատմության թանգարանը ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում։ Ինքը՝ Արբոն քաղաքն ամբողջությամբ, ինչպես նաև մերձակա Կրատցերն գյուղակը ներառվել են Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[4]։ Բլայխեում՝ լճափին գերանասյուների վրա կառուցված տներն ընդգրկված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[5]։
Պատկերասրահ խմբագրել
-
Միջնադարյան ամրոցը
-
Կաթոլիկ եկեղեցին
-
Հին հռոմեական բերդի ավերակները
-
Տեսարան քաղաքից
-
-
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018 — FSO, 2019.
- ↑ Swiss Federal Statistical Office - Superweb database - Gemeinde Statistics 1981-2008 Archived June 28, 2010, at the Wayback Machine. (գերմ.) accessed 19 June 2010
- ↑ Կաղապար:HDS
- ↑ «Kantonsliste A-Objekte: Thurgau»։ KGS Inventar (German)։ Federal Office of Civil Protection։ 2009։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 18, 2011-ին։ Վերցված է նոյեմբերի 28, 2009
- ↑ UNESCO World Heritage Site - Prehistoric Pile dwellings around the Alps
Արտաքին հղումներ խմբագրել
Արբոն Վիքիպահեստում |