Արբատան[1], Արբաթան, Արբադան, (ադրբ.՝ Arbatan), գյուղ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում։

Գյուղ
Արբատան
ադրբ.՝ Arbatan
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՇարուրի շրջան
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն715 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Արբատան (Շարուրի շրջան) (Ադրբեջան)##
Արբատան (Շարուրի շրջան) (Ադրբեջան)

Պատմություն խմբագրել

Արբատան գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շարուրդաշտ գավառում, Նորաշեն քաղաքի 7 կմ հարավ-արևմուտք, Արաքս գետի ձախ ափին, նախկինում Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում, Երևան-Նախիջևան ավտոմայրուղու աջ կողմում[2]։

Բնակչություն խմբագրել

1831 թվականին ուներ 83, 1873 թվականին՝ 339, իսկ 1974 թվականին՝ 316 թուրք բնակիչ[2]։

Կրթություն խմբագրել

Ներկայումս ունի ութամյա դպրոց[2]։

Առողջապահություն խմբագրել

Գյուղում հիմնադրվել է բուժկետ[2]։

Հուշարձան խմբագրել

Պատմական աղբյուրներում և վիմական արձանագրություններում չի հանդիպում որևէ տեղեկատվություն գյուղի պատմաճարտարապետական հուշարձանների վերաբերյալ։

Այլ տեղեկատվություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1986 թվական, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 401-402