Գաղտնաբառ, բառ կամ սիմվոլների հերթականություն, որն օգտագործվում է ինքնությունը կամ իրավասությունը հաստատելու համար։ Գաղտնաբառը գաղտնի է պահվում բոլոր այն անձանցից, որոնք չունեն մուտք գործելու իրավասություն։

Գաղտնաբառերը օգտագործվում էին հին ժամանակներից ի վեր, հիմնականում ռազմական գործում և պարեկում։ Պահպանվել են մ.թ.ա 2-րդ դարում Հին Հռոմում գաղտանաբառի օգտագործման մասին վկայություններ։

20-րդ դարի երկրորդ կեսից, էլեկտրոնիկայի և համակարգիչների տարածումից հետո, գաղտնաբառերը սկսվել են լայն օգտագործվել՝ օգտագործողի ինքնությունը հաստատելու կամ փակ ռեսուրսներին հասանելի լինելու համար։

Գաղտնաբառի կազմավորումը խմբագրել

Գաղտնաբառն ունի ռազմական ծագում։ Այն բառ է, որը կարող է թույլ տալ, օրինակ մուտք գործել զինվորական ճամբար։ Այսպիսով, ծածկագրերը օգտագործվում են որոշակի խմբի մեջ։ Երբ խոսքը անձնական ծածկագրի կամ կոդի մասին է, ավելի ճիշտ է օգտագործել գաղտնի կոդ կամ ծածկագիր արտահայտությունը, որպեսզի պարզ լինի կոդի գաղտնիությունը և դրա սեփականատերի պատասխանատվությունը։

Ընդհանրապես գաղտնաբառը կազմված է տառերից, որոնք կազմում են մի բառ, որը կարող է ունենալ կամ չունենալ իմաստ։ Չնայած հնարավոր է նաև, որ գաղտնաբառը բաղկացած լինի թվերից, կետադրման և այլ նշաններից և նույնիսկ ամբողջական նախադասությունից։

Գաղտնաբառի երկարությունը և որակը անվտանգության կարևոր մասերից են։ Պարզ գաղտնաբառերը կարող են ենթարկվել հարձակման և կողմնակի մարդիկ կարող են իմանալ այն։ Տեսության համաձայն գաղտնաբառը հնարավոր է գտնել։ Վերոհիշյալ վտանգից խուսախելու համար, խորհուրդ է տրվում օգտագործել երկար գաղտնաբառեր (նվազագույնը 8 սիմվոլից բաղկացած), որոնք պարունակում են միաժամանակ թվեր, տառեր և հատուկ սիմվոլներ օր՝ 83Kal2)H։ Պարզ ծածկագիրը շատ հավանական է գտնել և կոտրել, (օրինակ՝ new1-ը)՝ օգտագործելով հատուկ բառարանային կամ սպառիչ որոնման հարձակում։ Չնայած այս ամենին՝ գաղտնաբառի երկարությունը և պարունակությունը կախված է նաև ինֆորմացիոն համակարգերից, ինչպես նաև՝ տվյալ կայքի կամ տեղեկատվական համակարգի ղեկավարի ցուցումներից։