Արա Պարսեղյան
Արա Ռաուլի Պարսեղյան (անգլ.՝ Ara Raoul Parseghian, մայիսի 21, 1923, Ակրոն - օգոստոսի 9, 2017)[2]) , ամերիկահայ պրոֆեսիոնալ ամերիկյան ֆուտբոլիստ, մարզիչ։
Քաղաքացիությունը | ԱՄՆ | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 21, 1923[1] | ||
Ծննդավայր | Ակրոն, Օհայո, ԱՄՆ[1] | ||
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 2, 2017[1] (94 տարեկան) | ||
Մահվան վայր | Granger, Սենտ Ջոզեֆ շրջան, Ինդիանա, ԱՄՆ[1] | ||
Դիրք | halfback | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կենսագրություն խմբագրել
Արայի հայրը Հայոց ցեղասպանության ժամանակ Թուրքիայից գաղթվել է ԱՄՆ։ Մայրը եղել է ֆրանսուհի[3]։ Արան եղել է երեք երեխաներից ամենակրտսերը։ Նա վաղ տարիքից զբաղվել է սպորտով, եղել է դասարանի ամենաակտիվ աշակերտը, 8-րդ դասարանում նրան դպրոց էին տեղափոխում պարեկային մեքենայով։ Որոշ ժամանակ զբաղվել է բասկետբոլով, իսկ ավելի ուշ՝ ֆուտբոլով։ 1942 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել ինստիտուտ։ Հետագայում ուսումը շարունակում է զինվորական նավատորմում և միաժամանակ զբաղվում սպորտով հայտնի մարզիչ Պոլ Բրաունի մոտ, ինչի արդյունքում հասնում է մեծ հաջողությունների[4]։ Ծառայությունից հետո Արան ուսումը շարունակել է Մայամիի համալսարանում։ Նրա հեղինականությունը ավելի բարձրացավ, երբ ընդգրկվեց համալսարանի թիմում։ Նրանով սկսեցին հետաքրքրվել Կլիվլենդ Բրաունս և Փիթսբուրգ Ստիլերս ակումբները։ Արան թողեց համալսարանը և պայմանագիր կնքեց Կլիվլենդ Բրաունս ակումբի հետ, որի մարզիչը Պոլ Բրաունն էր։ Առաջին մրցաշրջանի ժամանակ նա ցուցաբերեց լավ արդյունքներ, սակայն ստացած լուրջ վնասվածքի պատճառով Արան թողնում է ֆուտբոլը և դառնում մարզիչ։
Մարզչի իր կարիերան սկսել է Մայամիի համալսարանում։ Ստանձնելով նոր մարզչի դերը, նրա թիմը կարճ ժամանակահատվածում, Էն Սի Էյ Էյ-ի 1950 և 1951 թվականների առաջնություններում ցուցաբերեց լավագույն արդյունքներ։
1955 թվականին նա տեղափոխվում է մարզելու Էվանստոնի համալսարանի թիմը։ Այստեղ Արայի մարզած թիմը նույնպես հաջողություններ է ձեռք բերում, սակայ համալսարանի ֆինանսատնտեսական վիճակի վատթարացումից հետո նա տեղափոխվում է մարզելու Սաութ-Բենդ քաղաքի Նոթր Դամի համալսարանի թիմը[5]։
1980 թվականին Արա Պարսեղյանը ընդգրկվել է ամերիկյան ֆուտբոլի փառքի սրահում[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.nytimes.com/2017/08/02/sports/football/notre-dame-coach-ara-parseghian-dead-at-94.html
- ↑ Biography imdb Ara Parseghian
- ↑ Ara Parseghian: Biography
- ↑ PARSEGHIAN, ARA
- ↑ Pagna, Tom (1976). Notre Dame's Era of Ara. South Bend, IN: Diamond Communications, Inc. ISBN 978-0-896-51557-4.
- ↑ «Hall of Fame - Inductee Detail». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Պարսեղյան» հոդվածին։ |