Արա Երեցյան

հայ բժիշկ, մարդասեր

Արա Երեցյան (փետրվարի 23, 1918(1918-02-23), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 27, 2009(2009-12-27)), հայ բժիշկ, մարդասեր։ 1981 թվականին դարձել է առաջինն այն 20 հայերից, որոնց անուններն ընդգրկված են «Աշխարհի արդարակյացների» ցանկում[1]։

Picto infobox med.png
Արա Երեցյան
Ծնվել էփետրվարի 23, 1918(1918-02-23)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 27, 2009(2009-12-27) (91 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա և Flag of Austria.svg Ավստրիա
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ և մեկենաս
Պարգևներ

ԿենսագրությունԽմբագրել

Արա Երեցյանը ծնվել է 1918 թվականին Կոստանդնուպոլսում, հայկական ընտանիքում։ Այնուհետև ընտանիքի հետ գաղթել է Հունգարիա։ Տանը նրան կոչել են Գեորգի։ 1930-ականների սկզբին Երեցյանը միացել է «Խաչված նետեր» (Arrow Cross) կուսակցության երիտասարդական շարժմանը, սակայն դուրս է եկել կուսակցության շարքերից, քանի որ հավանություն չէր տալիս կուսակցության դաժան քաղաքականությանը ընդդեմ հրեաների։ Սկսել է զբաղվել դերձակությամբ։ 1944 թվականին Երեցյանը նշանակվել է Բուդապեշտի 6-րդ շրջանի քաղաքացիական պաշտպանության հրամանատար։ «Խաչված նետերի» կառավարման ընթացքում նա օգտագործել է իր դիրքը՝ փրկելու շատ հրեաների։ Շվեդիայի դեսպանատան հովհանու ներքո՝ Զիխի Յենո փողոցի թիվ 1 շենքի նկուղային հարկում Ֆերենց Վյոլգյեսիի հետ Երեցյանը հիվանդանոց է բացել, որտեղ վիրավոր քաղաքացիներն ու զինվորները բուժվել են անվճար։ Կլինիկայում աշխատում և իրենց ընտանիքների հետ ապրում էին հրեա բժիշկներ, որոնց Երեցյանը կեղծ արիական փաստաթղթեր էր տրամադրել։ Օգտագործելով իր հին կապերը «Խաչված նետեր» կուսակցությունում՝ նա թույլտվություն և արտոնագիր էր ստանում, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր ու կնիքներ՝ «իր» կլինիկայի համար սարքավորումներ և նյութեր պատվիրելու նպատակով։ Նա կարողացել է փրկել 440 հրեայի, այդ թվում՝ 40 բժշկի[1][2]։

1945 թվականի փետրվարի 13-ին, երբ Բուդապեշտը գրավվեց Խորհրդային բանակի կողմից, սկսեցին ձերբակալել նացիստներին և նրանց համագործակիցներին։ Քաղաքի ազատագրումից հետո Արա Երեցյանը նույնպես ձերբակալվեց և վեց ամիս անցկացրեց խորհրդային հետախուզական ծառայության կալանավայրում[3]։

  Այնտեղ նա հանդիպեց ծագումով հայ մի բանտապանի, որը նրան խորհուրդ տվեց ոչ մի խոստովանություն չստորագրել։ Այսպիսով, բազմաթիվ կտտանքների ենթարկվելուց հետո, նա վերջապես ազատ արձակվեց։
- Արա Երեցյան կրտսեր[1]
 


1960-ականներին Երեցյանը հեռացել է Հունգարիայից և բնակություն հաստատել Վիեննայում[4]։

ՊարգևներԽմբագրել

1981 թվականի փետրվարի 26-ին Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտը ճանաչել է Արա Երեցյանին որպես «Աշխարհի արդարակյացներ»։

1982 թվականին Ավստրիայում Իսրայելի դեսպանն ու Հայ եկեղեցու եպիսկոպոսը Վիեննայի հայկական եկեղեցում տեղի ունեցած արարողության ժամանակ Արա Երեցյանին շնորհել են Յադ Վաշեմի հուշամեդալ[1]։

ՄահԽմբագրել

Արա Երեցյանը մահացել է 2010 թվականի հունվարի 1-ին՝ 92 տարեկան հասակում։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Մարդասերները. Արա Երեցյան
  2. «Праведники народов мира»։ db.yadvashem.org։ Վերցված է 2016-12-12 
  3. «Ара Ерецян - Праведник народов мира»։ Վերցված է 2016-12-12 
  4. «Արա Երեցյան»։ www.friends-of-armenia.org։ Վերցված է 2016-12-12 (չաշխատող հղում)