Արա Բաբաջյան (անգլ.՝ Ara Babajian, հուլիսի 9, 1972(1972-07-09)), ամերիկահայ թմբկահար, եղել է Leftöver Crack և The Slackers խմբերի անդամ[1]։ Արան ունի հայկական ծագում և կրում է հայոց թագավոր Արայի անունը[2]։

Արա Բաբաջյան
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսAra Babajian, Ara Crack
Ծնվել էհուլիսի 9, 1972(1972-07-09) (51 տարեկան)
Երկիր ԱՄՆ
Ժանրերսկա
Մասնագիտությունթմբկահար
Գործիքներհարվածային համակարգ
ԼեյբլHellcat Records
ԿրթությունԼա Սեռնա բարձրագույն դպրոց
Կայքtheslackers.com

Կենսագրություն խմբագրել

Դունյա Բեսթի, Ջեյ Նյուջենթի և Ալեք Բայլիի հետ 1990-ական թվականների սկզբին հիմնել է Agent 99 երրորդ ալիքի սկա խումբը։ 1998 թվականին նրանք թողարկել են Little Pieces 1993-1995 ալբոմը[3]։

2000 թվականի ապրիլին Արա Բաբաջյանը միացել է Բեյլիին՝ Leftöver Crack-ում «Ara Crack» կեղծանվամբ թմբուկ նվագելու համար։ Այդ համագործակցությունը տևել է մինչև 2002 թվականը։ 2003 թվականի սկզբին Արան միացել է The Slackers-ին։ 2005 թվականին նա կրկին միացել է Leftöver Crack-ին, թեև այլևս ակտիվ անդամ չէ։ Նա նաև The World/Inferno Friendship Society-ի նախկին անդամ է[4]։

Արա Բաբաջյանը նվագել է մի շարք այլ խմբերի կազմում ևս՝ King Django, Ruder Than You, The Trick Babys, Skandalous All Stars (սկա սուպերխումբ, որի կազմում են Slackers-ի մի քանի անդամներ) և Sic & Mad։

Նա Pro-Mark հարվածային գործիքների կողմնակից է[5]։

Արա Բաբաջյանը եղել է նաև Star Fucking Hipsters-ի հիմնական թմբկահարը։

1980-ական թվականներին Արան հարվածային գործիքներ է նվագել նաև ֆանքի ոճով Das Booty խմբում՝ Բրայան Փիթսի (բաս), Մեթյու Մորենոյի (հոռն) (կարճ ժամանակով), Մայքլ Կարդենասի (կիթառ) և Ջեյմս Բոյսի (վոկալ) հետ։ Այս խմբի դեմո-ձայնագրությունները հետագայում պետք է սխալմամբ շրջանառվեին YouTube-ում որպես Red Hot Chili Peppers-ի կորած ձայնագրություններ։ Ի վերջո հարցը պարզաբանվեց, և ձայնագրությունները վերադարձվեցին Das Booty-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Punk News - Interview with Leftover Crack
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. Agent 99 – Little Pieces: 1993-1995 (1998, CD), Վերցված է 2021-08-31-ին
  4. Punknews.org. «Interviews: Ara Babajian gives us bowling tips and tells us what's up with the Slackers». www.punknews.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  5. Ara Babajian - THE SLACKERS

Արտաքին հղումներ խմբագրել