Արա Արամյան

քաղաքական գործիչ

Արա Հայկի Արամյան մարտի 11, 1956(1956-03-11), Չարենցավան, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր,

Արա Արամյան
Ծնվել էմարտի 11, 1956(1956-03-11) (68 տարեկան)
ԾննդավայրՉարենցավան, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Արա Արամյանը ծնվել է 1956 թվականի մարտի 11-ին Չարենցավանում[1]։ 1978 թվականին ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը։ Ստացել է ճարտարագետ-մեխանիկի որակավորումը։ 1978-1985 թվականներին Չարենցավանի «Նիիխիտ» գործարանում աշխատել է ճարտարագետ-տեխնոլոգ, մեխանիկական արտադրամասի վարպետ, առաջին արտադրամասի պետ, ոչ ստանդարտ սարքավորումների արտադրամասի պետ, գլխավոր մեխանիկ, իսկ 1985-1993 թվականներին` փոխտնօրեն։ 1993 թվականին նշանակվել է «Կայծ» գործարանի տնօրեն, իսկ 1996 թվականին՝ «Կայծ» ՓԲԸ նախագահ։ 2003 թվականին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից։ 2003-2004 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար[2]։ 2004-2006 թվականներին եղել է Ազգային Ժողովի նախագահի գլխավոր խորհրդական։ 2006-2012 թվականներին եղել է «Կայծ» ՓԲԸ խորհրդի նախագահ[3]։ 2012 թվականի մայիսի 6-ին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  2. Чаренцаван, Ара Айкович Арамян арм Արա Արամյան Армянский политик Дата рождения: 11 марта 1956Место рождения:; ССР, Армянская. «Арамян, Ара Айкович - это... Что такое Арамян, Ара Айкович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. «Арамян, Ара Айкович - а. Ickowicz Ара Арамян армянский по». Blog (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել