Արա Ալոյան

հայ լրագրող, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արա Ռուդիկի Ալոյան (օգոստոսի 19, 1981(1981-08-19), Վարդենիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, երաժիշտ, մանկավարժ, լրագրող։ ՀԳՄ Գեղարքունիքի մարզային բաժանմունքի և Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ։

Արա Ալոյան
Ծնվել էօգոստոսի 19, 1981(1981-08-19) (42 տարեկան)
ԾննդավայրՎարդենիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, արձակագիր և մանկավարժ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2003)
Ստեղծագործական շրջան1994 թվականից
ԱնդամակցությունՀԳՄ

Կենսագրություն խմբագրել

1988-1998 թվականներին սովորել է Վարդենիսի Էդվարդ Պողոսյանի անվան հանրակրթական դպրոցում, 1990-1995 թվականներին՝ Վարդենիսի թիվ մեկ Գեղարվեստական դպրոցի նկարչության և քանդակագործության դասարաններում, 1991-1996 թվականներին՝ Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցի դուդուկի բաժնում, 1998-2003 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

1992 թվականից հանդես է եկել Հանրային ռադիոյի տարբեր մշակութային հաղորդաշարերում, ներկայացել դուդուկի կատարումներով և հեղինակային բանաստեղծություններով։ 1998-2000 թվականներին թղթակցել է «Կանչ» մանկապատանեկան շաբաթաթերթին, աշխատել է YMCA միջազգային ՀԿ-ի Վարդենիսի ընկերակցությունում, որպես դուդուկի դասատու դասավանդել Վարդենիսի երաժշտական դպրոցում, Վարդենիսի պետական քոլեջում եղել է տնօրենի օգնական և դասախոս։

Եղել է Սոթքի միջնակարգ դպրոցի Կառավարման խորհրդի նախագահ, դասատու, Գեղարքունիքի մարզի ՀԿ խորհրդի անդամ, մարզային փորձագետ, YMCA ծրագրերի քարտուղար, YMCA Հայաստանի ազգային գրասենյակի հանձնաժողովի նախագահ։ Ալոյանը հանդիսացել է նաև Երևանի Թեթև արդյունաբերության պետական քոլեջի տնօրենի օգնական (գեղարվեստական ղեկավար)։

2007 թվականից աշխատում է հեռուստալրագրության ոլորտում։ Որպես լրագրող, սցենարիստ և խմբագիր համագործակցել է Երկիր Մեդիա, «Հայ թիվի», «Թիվի 5», «Արմենիա», «ATV» հեռւստաընկերությունների հետ, 2014 թվականից «Հ3» լրատվական, քաղաքական և հասարակական բաժնի տնօրեն, 2016 թվականի մարտից՝ նույն հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, գլխավոր տնօրենի տեղակալ[1], «Հ3»-ի «Օրվա խնդիր», «Օրվա դիտարկում» և «Ուղիղ տասանոցին» հաղորդաշարերի հեղինակ-վարող[2][3]։

2018-20 թթ եղել է Բաց TV հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների ղեկավար, ՛՛Բաց լուրեր՛՛ և ՛՛Բաց Շաբաթ՝ Արա Ալոյանի հետ՛՛ ծրագրերի հեղինակ-վարող։

2020 թ․ եղել է ՛՛Կենտրոն՛՛ հեռուստաընկերության լրատվական բաժնի խմբագիր, այնուհետև Armenia,Im մեդիահոլդինգի խմբագիր, հաղորդավար, լուրերի և վերլուծական բաժնի ղեկավար։ Ներկայում ՛՛Հրապարակ՛՛ օրաթերթի միջազգային բաժնի թղթակից, թարգմանիչ, վերլուծաբան է։

Արա Ալոյանի բանաստեղծությունները տեղ են գտել Կանչի, «Հույս, հավատ, Սեր» մատենաշարի համանուն ժողովածուում, «Ժամանակակից ուսանողական պոեզիա» հավաքածուում։

Թարգմանվել և տպագրվել է Վրաստանում, ԱՄՆ-ում, Բանգլադեշում, Լիբանանում, Սերբիայում, Աբխազիայում, Ռուսաստանում, Իրանում և այլուր։

Անդամակցություն խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • Հանրապետական մրցույթների բազմակի դափնեկիր՝ որպես դուդուկահար և բանաստեղծ
  • «Ռուբեն Սևակի անվան» գրական ամենամյա մրցանակ, 1997
  • «Գրիր» գրական մրցույթի գլխավոր մրցանակակիր, 2013

Երկեր խմբագրել

  • «Լույս դառնալուց առաջ» բանաստեղծական ժողովածու, 2003
  • «Ոտնահետքեր ջրաներկով», 2014
  • «Մի՜ լուսացիր», 2014
  • «Համանվագ Ցավի ու Հարության» (պոեմ գրված 1996 թվականին[4])

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «h3tv.am, Դեմքեր». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  2. «Նոր ու հետաքրքիր հաղորդաշար Հ3-ի եթերում՝ «Օրվա խնդիր»». HARTAK.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  3. Օրվա խնդիր
  4. Արա Ալոյան. Համանվագ Ցավի ու Հարության

Արտաքին հղումներ խմբագրել