Արաքսյա Գասպարյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արաքսյա Համբարձումի Գասպարյան (հոկտեմբերի 24, 1926(1926-10-24), Արմաշ, Հայաստան - 2001), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ Արարատ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (04/08/1971)[1]։

Արաքսյա Գասպարյան
Ծնվել էհոկտեմբերի 24, 1926(1926-10-24)
ԾննդավայրԱրմաշ, Հայաստան
Մահացել է2001
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1948)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 24-ին Հայկական ԽՍՀ Արմաշ գյուղում (այժմ՝ Արարատի մարզ) ուսուցիչների ընտանիքում[1]։ 1943 թվականին ավարտել է Արարատ գյուղի միջնակարգ դպրոցը և անմիջապես աշխատանքի անցել իր դպրոցում՝ որպես հայոց լեզվի ուսուցչուհի 5–7-րդ դասարաններում[1]։ 1948 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ Նրան գործուղել են հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոց՝ որպես հայոց լեզվի ուսուցչուհի։ Գասպարյանի ողջ մանկավարժական գործունեությունը կապված է եղել այդ ուսումնական հաստատության հետ։ 1950-1951 թվականներին եղել է դպրոցի տնօրեն, 1951-1955 թվականներին, 1966 թվականից՝ դպրոցի ուսումնական մասի վարիչ։ ԽՄԿԿ անդամ է եղել 1952 թվականից[1]։

Քաղվածք ծառայողական բնութագրից․

  Աշխատանքի տարիների ընթացքում ընկեր. Գասպարյանն իրեն դրսևորել է որպես բարձր մասնագիտական որակներ ունեցող, կարգապահ և ստեղծագործող մասնագետ։ Նա պատրաստել է տասնյակ ուսուցիչներ։ Նրա ենթակայության ներքո աշխատել են նրա նախկին աշակերտները և երիտասարդ ուսուցիչներ։ Նրա դասերն անցել են գաղափարական և մեթոդական բարձր մակարդակով[1]։
- Երկրի հերոսներ կայքում
 


ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1978 թվականի հունիսի 27-ի հրամանագրով Արաքսյա Համբարձումի Գասպարյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, նրան հանձնելով Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալ, աշակերտների կրթության և կոմունիստական դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար[1]։

Նա աշխատել է դպրոցում մինչև իր թոշակի անցնելը[1]։

Ընտրվել է Ուսուցիչների 2-րդ և 3-րդ համամիութենական համագումարների պատվիրակ[1]։

Ապրել է Արարատ գյուղում[1]։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (26.09.1960; 27.06.1978) և մեդալներով։ Արժանացել է «ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի» կոչման (1962)։

  • Ոսկե մեդալ «Մուրճ և մանգաղ» (06/27/1978)
  • Լենինի շքանշան (09/26/1960)
  • Լենինի շքանշան (27.06.1978)
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
  • Մեդալ «Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ»
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • «Աշխատանքի վետերան» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Музалевский М. В. Герои Социалистического Труда. Биобиблиографический словарь. — М.: РИЦ «Кавалер», 2008. — Т. 2. — 200 с.
  • Герои армяне: Энциклопедия / Сост. А. Г. Асрян. - Ереван: Арамас, 2015.
  • Документы Государственного архива Российской Федерации
  • Хайазн Т. Варденис: Энциклопедия. - Ереван, 2009.
  • Асрян А. Г. Андроник Седракович Томасян // Герои армяне. — Ер.: Амарас, 2015. — С. 259. — 360 с.
  • Каргапольцев С. В. Золотые звезды учителей. [рукопись]

Արտաքին հղումներ խմբագրել