Արաքսյան հանրապետություն

Արաքսյան հանրապետություն (ադրբ.՝ Araz Respublikası, հայտնի նաև որպես Արաքսի հանրապետություն), Հարավային Կովկասում ձևավորված, կարճատև կյանք ունեցած և չճանաչված պետություն, որի տարածքը մոտավորապես համապատասխանում է ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքին։ Պետության հարավային սահմանը կազմող Արաքս գետի պատվին անվանված հանրապետությունը Ջաֆարկուլի խանի կողմից իր անկախությունն է հռչակվել 1918 թվականի դեկտեմբերին, և աջակցություն է ստացել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իշխող Մուսավաթ կուսակցության և Օսմանյան կայսրության կառավարության կողմից։

Արաքսյան հանրապետություն
 Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն 1918 - 1919 Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն 
Հայաստանի առաջին հանրապետություն 
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Նախիջևան
Լեզու Ադրբեջաներեն
Կրոն Իսլամ
Արժույթ ադրբեջանական մանաթ
Իշխանություն
Պետական կարգ հանրապետություն
Կառավարիչ Ամիր-բեկ Զամանբեկզադե
Պատմություն
- Հիմնադրում 1918 թվականի դեկտեմբեր
- Անկում 1919 թվականի հունիսի կես

Արաքսյան հանրապետության ստեղծումը պատասխան էր Հարավային Կովկասում բրիտանական գլխավոր կոմիսար սըր Ջոն Օլիվեր Ուարդրոփի սահմանային առաջարկին, որը պետք է այդ տարածաշրջանը փոխանցեր Հայաստանի առաջին հանրապետությանը[1]։ Նրա գոյությունը դադարեցվել է Արաքսի պատերազմից հետո, երբ Հայաստանի առաջին հանրապետության զորքերը 1919 թվականի հունիսի կեսերին՝ թուրք-թաթարական խռովությունների ժամանակ, մտել են այս տարածաշրջան և Նախիջևանը գրավելուց հետո իրենց վերահսկողությունը սահմանել այնտեղ։ Սակայն դրա հետևանք է եղել այն, որ ադրբեջանական և թուրքական բանակները հարձակում սկսեն Նախիջևանի տարածաշրջանի վրա, ինչի հետևանքով հուլիսի վերջին Հայաստանը նորից կորցրել է տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել