Արարատ (հանդես, Նյու Յորք)

հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական եռամսյա հանդես

«Արարատ» («Ararat»), հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական եռամսյա հանդես։

Արարատ
Տեսակհանդես
Լեզուանգլերեն
Հիմնադրվել է1960
Հրատարակման վայրՆյու Յորք

Պատմություն խմբագրել

ՀԲԸՄ ԱՄՆ-ի վարչության պաշտոնաթերթ։

Լույս է տեսնում 1960 թվականից Նյու Յորքում՝ անգլերեն։ Խմբագիրներ՝ Ջեկ Անդրեասյան, Լեո Համալյան, Արամ Արկան։

Տպագրում է անգլիագիր հայ հեղինակների (Վիլյամ Սարոյան, Լևոն Զավեն Սյուրմելյան, Մարջըրի Հուսեփյան և ուրիշներ), հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններից (թարգմանաբար), ծանոթացնում հայ մշակութային կյանքին։

Հանդեսում տպագրված գործերի զգալի մասը լույս է ընծայվել ԱՄՆ-ի «Տարվա լավագույն պատմվածքներ» ժողովածույով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։