Արարատ (ամսագիր, Բուենոս Այրես)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)

«Արարատ», հայկական ամսագիր։ Լույս է տեսել 1943-1947 թվականներին, Բուենոս Այրեսում՝ հայերեն, իսպաներեն։ Հրատարակիչ-խմբագիր՝ Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյան։ Տպագրել է ուսումնասիրություններ, էսսեներ, գրական նյութեր, մշակութային լուրեր, իսպաներեն հավելվածում՝ մասնավորապես հայագիտական կարևոր երկրների թարգմանություններ, հայ բանաստեղծության նմուշներ, հրատարակել է առանձին մատենաշար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։