Առանիս, ճանապարհային կայան խեթական թագավորության արևելյան կողմում։ Հիշատակվում է խեթական արձանագրություններում։ Պտղոմեոսը Արանա ձևով տեղադրում է Փոքր Հայքում։ Նիկողայոս Ադոնցը և Հ. Մանանդյանը նույնացնում են Փոքր Հայքի Մալաթիա-Սեբաստիա ճանապարհի վրա գտնվող հետագայի Ալաջախան գյուղի հետ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 318 — 992 էջ։