Արայիկ Գրիգորյան

հայ տնտեսագետ, քաղաքական գործիչ

Արայիկ Թեմուրի Գրիգորյան (մայիսի 10, 1963(1963-05-10), Ավշար, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, ձեռնարկատեր։

Արայիկ Թեմուրի Գրիգորյան
Ծնվել էմայիսի 10, 1963 (60 տարեկան)
ԾննդավայրԱվշար, Արարատի մարզ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրություն խմբագրել

1989 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1989 թվականին աշխատել է Արարատի շրջանի հարկային տեսչությունում որպես ավագ տեսուչ։ 1991-1994 թվականներին զբաղվել է մենատնտեսությամբ։ 1995 թվականից՝ Արարատի մարզի Ավշարի գինու գործարանի խորհրդի նախագահ։ 2003-2007 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ)։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ 2007-2012 թվականներին` Ազգային ժողովի պատգամավոր։ 19. 06. 2007-11. 07. 2008 թվականներին` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 11. 07. 2008-31. 05. 2012 թվականներին` Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 18 ընտրատարածքից[1]։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում չի ընդգրկվել։ Անկուսակցական։

2017 թվականի ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[2]։ 2019 թվականից պատգամավոր չէ, հեռացել է քաղաքականությունից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ ԱԺ, Արայիկ Թեմուրի Գրիգորյան
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.