Արամ Օրբելյան
Արամ Սմբատի Օրբելյան (հունիսի 23, 1983, Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (2011-2014 թթ.)։
Կրթություն
խմբագրել- 2000-2005 թթ. - սովորել և ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջազգային իրավունքի ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի (2004 թ.), ապա՝ օտար լեզուների իմացությամբ իրավաբանի (դիպլոմավորված մասնագետի) (2005 թ.) աստիճան։
- Իրավաբանական գիտությունների թեկնածու (2008 թ.)։
- 2009 թ. մասնակցել է Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) և Հարթի կառավարման դպրոցի «Իրավական երկխոսություն իրավական տրանսֆորմացիայի համար» ձմեռային ակադեմիային։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 2006-2007 թթ. - աշխատել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Մոսկվայի տարածաշրջանային պատվիրակությունում որպես տարածաշրջանային ավագ իրավախորհրդատուի օգնական, այնուհետև՝ իրավախորհրդատու։
- 2009-2011 թթ. - աշխատել է Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, ապա՝ տնօրենի տեղակալ։
- 2007 թվականից դասավանդում է ՀՀ փաստաբանական դպրոցում, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում, Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, ՀՀ Արդարադատության ակադեմիայում։
- 2011 թ. հունվարի 20-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ[1]։
- 2014 թ. մայիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
Հասարակական գործունեություն
խմբագրել- Ռուսաստանի Միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ (2008 թվականից)
- ՀՀ Փաստաբանների պալատի անդամ (2009 թվականից)
- «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ հիմնադիր-անդամ (2010 թվականից)
- Համաշխարհային բանկի ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի (ICSID) արբիտր (2013 թվականից)
- Միջազգային իրավունքի բելառուսական տարեգրքի միջազգային խմբագրական խորհրդի անդամ (2015 թ.)։
Նախորդող Նիկոլայ Առուստամյան |
ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյան 2011-2014 |
Հաջորդող Վիգեն Քոչարյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.