Արամ Սամվելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սամվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Հարությունի Սամվելյան (Սամուելյան), (սեպտեմբերի 28, 1908 - հոկտեմբերի 1, 1991), հայ օպերային երգիչ, դրամատիկ տենոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1956)։ Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադիրներից մեկը։
Արամ Սամվելյան | |
---|---|
Ի ծնե անուն | Արամ Հարությունի Սամուելյան |
Ծնվել է | 1908, սեպտեմբերի 28, Ախալցխա |
Մահացել է | 1991, հոկտեմբերի 1, Երևան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ, դրամատիկ տենոր |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Ախալցխայում։ 1919 թվականին տեղափոխվել է Բաթում, որտեղ 1926-1931 թվականներին աշխատել է տեղի պետական թատրոնում՝ որպես դիմահարդարի օգնական, 1933-1939 թվականներին՝ հայկական և հունական թատերական ստուդիաներում՝ որպես դիմահարդար։ 1939 թվականին ավարտել է Աջարիայի պետական երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը և տեղափոխվել Երևան։ 1939-1940 թվականներին եղել է Հայաստանի նորաստեղծ պետական ջազ նվագախմբի մենակատար։ 1939-1945 թվականներին սովորել է Երևանի կոնսերվատորիայի վոկալ-երգեցողության բաժնում։ 1941-1943 թվականներին աշխատել է որպես դիմահարդար։ 1942 թվականին հրավիրվել է նոր ստեղծվող Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն և եղել է հիմնադիրներից ու արտիստներից մեկը։ Եղել է թատրոնում բեմադրված դասական գրեթե բոլոր օպերետների հերոսների առաջին մարմնավորողը[1]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրել1944-1959 թվականներին աշխատել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ որպես մեներգիչ (դրամատիկ տենոր)։ Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝
- Ջակոմո Պուչինիի «Չիո-Չիո-Սան» (Պինկերտոն)
- Պյոտր Չայկովսկիի «Մազեպա» (Անդրեյ)
- Պյոտր Չայկովսկիի «Պիկովայա դամա» (Գերման)
- Պյոտր Չայկովսկիի «Իոլանտա» (Վեդեմոն)
- Սեն Սանսի «Սամսոն և Դալիլա» (Սամսոն)
- Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի» (Արմեն)
- Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Տիրիթ)
- Արմեն Տիգրանյանի «Անուշ» (Սարո)
- Ժորժ Բիզեի «Կարմեն» (Խոսե)
- Ջուզեպպե Վերդիի «Աիդա» (Ռադամես)
- Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» (Մանրիկո)
1959 թվականին կրկին վերադարձել է երաժշտական կոմեդիայի պետական թատրոն՝ որպես առաջատար մենակատար։ Հանդես է եկել հետևյալ ներկայացումներում՝
- Ռ.Նելսոնի «Թագավորը զվարճանում է» (Լեոնդ)
- Իմրե Կալմանի «Բայադերա» (Ռաջամ)
- Իմրե Կալմանի «Սիլվա» (Էդվին)
- Վալենտինովի «Հրո քրմուհի» (Լյուսիեն Բոմիե)
- Տիգրան Չուխաճյանի «Կարինե» (Արմեն)
- «Մարիցա» (Տասիլո)
Անձնավորել է հայ ժամանակակից օպերետների և երաժշտական կատակերգությունների հերոսներին, խաղացել բնութագրական դերեր։ Կատարել է նաև դասական և ազգային երգեր։
Մրցանակներ
խմբագրել- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1956 թվական
- ԽՍՀՄ Պատվո շքանշան, 1956 թվական
- ԽՍՀՄ մշակույթի նախարարության մեդալ, 1967 թվական