Արամ Ղարիբյան (պետական գործիչ)
քաղաքական գործիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Ղարիբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Հենրիկի Ղարիբյան (նոյեմբերի 26, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (2011-2018)։
Արամ Ղարիբյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1986-1991 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը։
- 2000-2001 թթ. - սովորել և ավարտել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնեսի դպրոցը՝ ստանալով գործարար վարչարարության մագիստրոսի կոչում՝ ֆինանսների մասնագիտացմամբ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1991-1992 թթ. - աշխատել է «Հայցեմենտ» մեծածախ առևտրի կազմակերպությունում որպես տնտեսագետ։
- 1994-1997 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի մասնագետ, գլխավոր մասնագետ, բաժնի պետ, ապա՝ դրամավարկային քաղաքականության վարչության պետ։
- 1997-1998 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
- 1998-1999 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։
- 2000 թ. - Միավորված ազգերի կազմակերպության Արևելյան Թիմորի Միավորված Ազգերի Անցումային կառավարության գանձապետարանի ղեկավար։
- 2002-2008 թթ. - «ՋԷՆ խորհրդատվություն» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն։
- 2008 թ. հունիսի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ 2008 թ. հուլիսի 3-ից նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական[1]։
- 2011 թ. հունվարի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]։
- 2011 թ. հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական[3], 2018 թվականի ապրիլի 9-ին ազատվել է Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնից[4]։
- ՀՀԿ անդամ։
Պարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա. ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ(չաշխատող հղում)
- ↑ Ա. Ղարիբյանին ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական նշանակելու մասին
- ↑ «Արամ Ղարիբյանն ազատվել է ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնից». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Ա. Հ. ՂԱՐԻԲՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ