Արամ Զաքարյան
հայ ոստիկան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Մայի Զաքարյան (դեկտեմբերի 5, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր (2005)։
Արամ Զաքարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և ՀՀ Ոստիկանության կրթահամալիր |
Մասնագիտություն | ոստիկան |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1981 թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը։
- 2000 թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը։
Ծառայությունը
խմբագրել- 1980-1982 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1982-1986 թթ. – ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության անչափահասների գործերով տեսչության տեսուչ։
- 1986-1991 թթ. – ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության օպերլիազոր, ավագ օպերլիազոր, կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր։
- 1991-1993 թթ. – ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ։
- 1993-1994 թթ. - Կոտայքի տարածքային ՆԳ վարչության պետ։
- 1994 թ. - Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ։
- 1994 թ. - Էջմիածնի ՆԳ բաժնի պետ։
- 1994-1995 թթ. - Էջմիածնի տարածքային ՆԳ վարչության պետ։
- 1995-1999 թթ. - Երևանի ՆԳ վարչության պետ։
- 2000-2002 թթ. – ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ։
- 2002 թ. - Արագածոտնի մարզային ՆԳ վարչության պետ։
- 2002-2004 թթ. - Երևանի ՆԳ վարչության պետ։
- 2004-2010 թթ. – ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետ։
- 2011 թ. - ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ։
- 2011-2013 թթ. – ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ։
- 2013 թ. ապրիլի 15-ից 2014 թ. հոկտեմբերի 3-ը - ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ։
- 2014 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ Ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Ունի ոստիկանության գեներալ-մայորի հատուկ կոչում (2005)։
- «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ (2009)[1]։
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2006)։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2014)։
- ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների գերատեսչական պարգևներ։
Ունի մեկ դուստր։