Արամ Գրիգորյան (քաղաքական գործիչ)

Այս հոդվածը քաղաքական գործչի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արամ Գրիգորյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Արամայիսի Գրիգորյան (սեպտեմբերի 27, 1977, Ստեփանակերտ, Արցախ), հայ քաղաքական և պետական գործիչ։

Արամ Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1977(1977-09-27) (46 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԱրցախի պետական համալսարան և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Ծնվել է 1977 թ. սեպտեմբերի 27-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 1993 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցը։ 1993 թ. ընդունվել է Արցախի պետական համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետը։

1993-1995 թթ. ծառայել է ԼՂՀ Զինված ուժերում։ 1995 թ. ուսումը շարունակել և 1999 թ. ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։ 2002 թթ. նույն համալսարանի բազայի վրա ավարտել է կլինիկական օրդինատուրան՝ «Ընդհանուր վիրաբուժություն» մասնագիտությամբ։ 2004 թ. ավարտել է ԱրՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի հեռակա բաժինը։

2003 թ. ՀՀ Հանրապետական հիվանդանոցի ախտորոշման կենտրոնում անցել է կլինիկական օրդինատուրա՝ Էնդոսկոպիա մասնագիտությամբ։ 2008-2009 թթ. զբաղեցրել է ԼՂՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնը։ 2009 թ.-ի նոյեմբերի 1-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, վերադառնալով մասնագիտական աշխատանքի ԼՂՀ Հանրապետական հիվանդանոց ՓԲԸ-ում։

2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 4 ընտրատարածքից։ 2010 թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի (2012 թվականից՝ սոցիալական և առողջապահության հարցերի) մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2013 թ-ի հունվարի 9-ին ընտրվել է սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։ «Հայրենիք» խմբակցության անդամ է։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։