Արամ Գրիգորյան (գրող)

հայ գրող
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Գրիգորյան (այլ կիրառումներ)

Արամ Ռուբենի Գրիգորյան (հունվարի 3, 1914(1914-01-03), Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 26, 2004(2004-12-26), Մոսկվա, Ռուսաստան[1]), հայ գրող, արձակագիր, գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

Արամ Գրիգորյան
Ծնվել էհունվարի 3, 1914(1914-01-03)
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 26, 2004(2004-12-26) (90 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունգրող, արձակագիր և գրականագետ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՇիրակի պետական համալսարան (1941) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Արամ Գրիգորյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1914 թվականին Կարս քաղաքում։ 1941 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, ապա՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրականության բարձրագույն դասընթացները։ Մինչև 1970 թվականը աշխատել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Շիրվանզադեի ռեալիզմը» (Երևան, 1960)[2], «Սոցիալիստական ռեալիզմի ակունքների մոտ» (Երևան 1963) գրքերը։ Ապրում ու աշխատում է Մոսկվայում։

ԵրկերԽմբագրել

  • Արևի ուժը, Երևան, Պետհրատ, 1939, 64 էջ[3]։
  • Կյանքի ճանապարհը (նովելներ և լեգենդներ), Երևան, Հայպետհրատ, 1946, 121 էջ[4]։
  • Պատումներ Շիրազի կյանքից։ Սովետական գրող, 1987[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «AV Production - Արամ Գրիգորյան»։ avproduction.am։ Վերցված է 2020-01-03 
  2. Գրիգորյան Արամ Ռուբենի (1960)։ Реализм Ширванзаде. О некоторых особенностях драматургического мастерства =: Շիրվանզադեի ռեալիզմը։ Դրամատուրգիական վարպետության մի քանի առանձնահատկությունները։ Ереван: Изд-во Арм. театр. о-ва 
  3. Գրիգորյան Արամ Ռուբենի (1939)։ Արևի ուժը։ Երևան: Պետհրատ 
  4. Գրիգորյան Արամ Ռուբենի, Հախումյան Տիգրան Սիմեոնի (1946)։ Կյանքի ճանապարհը։ Նովելներ և լեգենդներ։ Երևան: Հայպետհրատ 
  5. Գրիգորյան Արամ Ռուբենի (1987)։ Պատումներ Շիրազի կյանքից։ Հուշեր (հայերեն)։ Սովետական գրող 

ԱղբյուրներԽմբագրել

Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»