Բացել գլխավոր ցանկը

Արամ Անանյան

հայ խմբագիր, հասարակական գործիչ, պատմաբան

Արամ Լևոնի Անանյան (սեպտեմբերի 2, 1980(1980-09-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, պատմական գիտությունների թեկնածու։ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն։

Արամ Անանյան
Ananyanjr.JPG
Ծնվել էսեպտեմբերի 2, 1980(1980-09-02) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան, խմբագիր և հասարակական գործիչ
ԱշխատավայրԱզգային վիճակագրական ծառայություն, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ՀՀ ԱԳՆ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Արմենպրես
Ծնողներհայր՝ Լևոն Անանյան

ԿրթությունԽմբագրել

  • 1996-2000 թթ. - Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բակալավրի աստիճան։
  • 2000-2002 թթ. - Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան։
  • 2002-2005 թթ. - ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի ասպիրանտուրա, «Հայոց ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերություններում 1991-2005 թթ.» թեմայով թեզ։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

  • 2001 թ. - ՀՀ Քաղաքաշինության նախարարություն, առաջին կարգի մասնագետ։
  • 2001-2003 թթ. - ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն, բաժնի պետ, գլխավոր մասնագետ։
  • 2003-2005 թթ. - ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող։
  • 2005 թթ. - ՀՀ ԱԳՆ, ռեֆերենտ։
  • 2005-2006 թթ. - ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն։
  • 2006-2009 թթ. - ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։
  • 2007-2008 թթ. - «Ֆորում» պարբերականի գլխավոր խմբագիր։
  • 2008-2009 թթ. - ՀՀ նախագահի ռեֆերենտ։
  • 2009 թ. օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական[1]:
  • 2011 թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]:
  • 2011 թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար՝ հասարակական հիմունքներով[3]:
  • 2011 թ. հոկտեմբերի 20-ից - «Արմենպրես» գործակալության տնօրեն։
  • 2012 թ. մայիսի 25-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից[4]:

Այլ տվյալներԽմբագրել

2009-ին պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալով: Երեք մենագրությունների, շուրջ 20 գիտական հոդվածների և 200-ից ավելի հրապարակումների հեղինակ է[5]։

ԱղբյուրներԽմբագրել