Արամ-Ասատուր Ալթունյան

հայ վիրաբույժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ-Ասատուր Թադևոսի Ալթունյան (մարտի 21, 1857(1857-03-21)[1], Սեբաստիա - հունվարի 4, 1950(1950-01-04)[1], Հալեպ, Սիրիա), հայ վիրաբույժ, պրոֆեսոր (1887): Նյու Յորքի վիրաբույժների միջազգային քոլեջի դոկտոր (1939): Կրել է «Հալեպի բժիշկների հայր» պատվանունը։ Իտալական գահի ասպետ (1914): Հալեպի բժիշկների միության պատվո նախագահ (1937):

Արամ-Ասատուր Ալթունյան
Ծնվել էմարտի 21, 1857(1857-03-21)[1]
ԾննդավայրՍեբաստիա
Մահացել էհունվարի 4, 1950(1950-01-04)[1] (92 տարեկան)
Մահվան վայրՀալեպ, Սիրիա
Մասնագիտությունվիրաբույժ
Կոչումպրոֆեսոր

Կենսագրություն խմբագրել

Արամ-Ասատուր Ալթունյանը ծնվել է 1857 թվականի մարտի 21-ին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում։ 1881 թվականին ավարտել է Թուրքիայի Անտեբի եռամյա բժշկական դպրոցը։ 1884 թվականին սովորել է Նյու Յորքի Կոլումբիայի քոլեջում։ Աշխատել է Հայդելբերգի (Գերմանիա) հայտնի բժշկական կենտրոններում։ 6 ամիս աշխատել է Բեռլինի Կոխի մանրէաբանական լաբորատորիայում։ 1887 թվականին եկել է Կոստանդնուպոլիս, ստացել Թուրքիայում գործելու արտոնագիր և աշխատել Անտեբի բժշկական դպրոցում։ 1888 թվականին եղել է Վիեննայի և Լոնդոնի կլինիկաներում, 1889 թվականին հաստատվել է Հալեպում, որտեղ 1896 թվականին բացել է Մերձավոր Արևելքում առաջին ռենտգենյան կաբինետը և կատարել ընդերադիտական հետազոտություններ։ 1911 թվականին հիմնադրել է Ալթունյանի հիվանդանոցը (գործել է մինչև 1962 թվականը)։ 1927 թվականին բացել է բուժքույրերի դպրոց։ Մեծ վաստակ ունի Սիրիայի և հատկապես Հալեպի առողջապահության զարգացման գործում։ Անձնական միջոցներով Հալեպում բացել է առաջին հայկական դպրոցը՝ հանրահայտ Հայկական վարժարանը։ Կրել է «Հալեպի բժիշկների հայր» պատվանունը։ 1937 թվականից եղել է Հալեպի բժիշկների միության պատվո նախագահ[2]։

Մահ խմբագրել

Արամ-Ասատուր Ալթունյանը մահացել է 1950 թվականի հունվարի 4-ին։ Թաղված է Հալեպի Հայ ավետարանական Էմանուել եկեղեցու բակում։

Պարգևներ խմբագրել

  • Իտալական գահի ասպետ (1914)
  • Սիրիական արքունյաց Բ (1931), Ա (1939) աստիճանի շքանշան
  • Նյու Յորքի վիրաբույժների միջազգային քոլեջի ոսկե մեդալ (1939)։
  • Սիրիական արքունյաց Ա աստիճանի շքանշան (1939)։
  • Սիրիական արքունյաց Գերագույն աստիճանի շքանշան (1950)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=10565
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 50-51։

Գրականություն խմբագրել

  • Ջեբեջյան Ռ., Հալեբի մեծանուն բժշկապետ Ա. Ա. Ալթունեան և եւ իր գործը, Հալեպ, 1969։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ-Ասատուր Ալթունյան» հոդվածին։