Արամայիս Եսոյան

ճարտարագետ-մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (2007), պրոֆեսոր (2009)

Արամայիս Մյասնիկի Եսոյան (մայիսի 15, 1962(1962-05-15), Փոքր Խանչալի, Վրաստան), հայ ճարտարագետ-մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (2007), պրոֆեսոր (2009)։

Արամայիս Եսոյան
Ծնվել էմայիսի 15, 1962(1962-05-15) (61 տարեկան)
ԾննդավայրՓոքր Խանչալի, Վրաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1984)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ագրարային համալսարան

Կենսագրություն խմբագրել

Արամայիս Եսոյանը ծնվել է 1962 թվականի մայիսի 15-ին Փոքր Խանչալի գյուղում (այժմ՝Վրաստանի Նինոծմինդայի շրջանում)։ 1984 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1984-1996 թվականներին աշխատել է Հայաստանի Աշոցքի շրջանում (այժմ՝ Շիրակի մարզում) նորոգման արհեստանոցի վարիչ, գյուղվարչությունում՝ գլխավոր ճարտարագետ-պետտեխհսկիչ, 1997-2008 թվականներին՝ ՀԱԱՀ-ում։ 2008 թվականին դարձել է գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի վարիչ։

Աշխատություններ խմբագրել

Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական մեքենաների կառուցվածքի կատարելագործման, դրանց տեխնոլոգիական ցուցանիշների բարելավման և հողի մեքենայական դեգրադացիայի կանխարգելման հիմնահարցերին։

Համահեղինակ է «Տրանսպորտային փոխադրումներ և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ» (2013) և «Ամբարձիչ փոխադրական մեքենաներ»(2013) ուսումնական ձեռնարկների։

Երկեր խմբագրել

  • Վարի ագրեգատի մեխանիկա-տեխնոլոգիական կայունությունը հողի մեքենայական դեգրադացման կանխարգելումով, Ե., 2006։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։