Արագություն։ Ավտոբուս 657

Արագություն։ Ավտոբուս 657[4] (անգլ.՝ Heist), ռեժիսոր Սկոտ Մանի[5] կրիմինալ թրիլլեր։ Նկարահանվել է Ստիվեն Սեֆերի և Մաքս Ադամսի գրած սցենարի հիման վրա[6]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն, Ջեֆրի Դին Մորգանը, Քեյթ Բոսվորտը, Դեյվ Բատիստը։ Սցենարի հիմքում ընկած է մի մարդու պատմություն, ով ստիպված է լինում թալանել կազինո և այդ գումարով փրկել դստեր կյանքը։

Արագություն։ Ավտոբուս 657
անգլ.՝ Bus 657
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ կողոպուտի մասին
Թվական2015 և մարտի 3, 2016[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍքոտ Մանի
ՊրոդյուսերՌենդոլ Էմեթ
ԴերակատարներՋինա Կարանո, Ջեֆրի Դին Մորգան[2], Ռոբերտ Դե Նիրո[2], Մորիս Չեսթնաթ[2], Քեյթ Բոսուորթ[2], Դ․ Բ․ Սուինի[2], Սամեր Էլթիս[2], Ռոզի Ֆելներ[2], Բատիստա և Մարկ-Փոլ Գոսելար
ԵրաժշտությունՋեյմս Էդվարդ Բարքեր
ՄոնտաժՌոբերտ Դալվա
Պատմվածքի վայրԼաս Վեգաս Վելլի
Նկարահանման վայրՄոբիլ
Տևողություն92 րոպե
Բյուջե22 000 000 $
Շահույթ1 867 456 $[3]

Նկարահանումներն սկսվել են 2013 թվականի նոյեմբերի 6-ին և անցակացվել են Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում[7]։ Ֆիմը համաշխարհային հանդիսատեսին է ներկայացվել 2015 թվականի նոյեմբերի 11-ին[8]։ Ֆիլմի բյուջեն կազմում է 22 մլն դոլլար[9]։

Սյուժե խմբագրել

Վոնն (Ջեֆրի Դին Մորգան) աշխատում է հայտնի կազինոներից մեկում։ Նրա դուստրը հիվանդ է և նրան գումար է անհրաժեշտ դստեր վիրահատության համար։ Գումարն ստանալու ակընկալիքով դիմում է իր գործատուին՝ Ֆրենկ Պոուպին (Ռոբերտ Դե Նիրո), ով մերժում է Վոնին։ Նա որոշում է թալանել կազինոն[10]։ Նրան են միանում նաև իր ծանոթները։ Կազինոն կողոպտելու ծրագրի ամեն կետը մանրամասն քննարկում են։ Դժվարությամբ կարողանում են դուրս գալ կազինոյից։

Հայտնվելով անելանելի վիճակում նրանք առևանգում են ավտոբուսը և պատանդ վերցնում ուղևորներին։ Հանցավոր եռյակին սկսում են հետապնդել մի կողմից ոստիկանությունը, մյուս կողմից՝ Ֆրենկի աշխատակիցները։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ռոբերտ Դե Նիրո Ֆրենկ Պոուպ
Ջեֆրի Դին Մորգան[11] Վոն
Քեյթ Բոսվորտ[9] Սենդի
Դեյվ Բատիստ[5] Կոքս
Մարկ Պոլ Գոսելար Մարկոնի
Ջինա Կարանո Քրիս
Մորիս Չեստնատ Դոկ
Դենիել Բերնարդ Սուինի Բերնի
Սամեր Էլտիս Կրիստալ
Ալիսա Ջուլիա Սմիթ Ռեբեկա
Լիդիա Խալլ Պալին
Կորտնի Բի Տուրկ Իզաբել
Ջոշոու Միքել Գրանտ
Ռոզի Ֆելներ Ջուլի
Սքոթ Հերման Սերժանտ Թոմաս Ֆորբս
Լենս Նիկոլս Կապիտան Մայքլս
Սթիվեն Սեֆեր Դանտե
Ալեքսիս Բուզեր Ստերլինգ մատուցողուհի
Ռիչի Մոնտգոմերի Ջոնո
Թայլեր Ջոն Օլսոն Սթիվ
Թայսոն Սալիվամ Միկի
Ռեյչել Կերբս Մենդի
Դերեկ Դյուշենե Դեյվ

Գնահատականներ խմբագրել

Ֆիլմն արժանացել է բացասական գնահատականների[12][13][14]։ Կինոքննադատներից մեկը՝ Ռոջեր Էբերտը 4-ից 1 է գնահատել[15]։ Metacritic կայքում հավաքել է 37 բալ 100[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. http://www.boxofficemojo.com/movies/?id=heist2015.htm
  4. «Ֆիլմի դերասանական և ստեղծագործական կազմ։ Բյուջե». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  5. 5,0 5,1 Օրվա ֆիլմը՝ «Արագություն. Ավտոբուս 657/Скорость: Автобус 657». դիտել առցանց(չաշխատող հղում)
  6. AFM: Emmett/Furla/Oasis Boards ‘Bus 757’
  7. «Robert De Niro's 'Bus 657' bolts Baton Rouge, heading down I-10 to Mobile» (անգլերեն). nola.com. 26 сентября 2014.
  8. «See Robert De Niro Get Targeted in 'Heist' (Trailer Exclusive)» (անգլերեն). Yahoo.com. 1995 թ․ սեպտեմբերի 21.
  9. 9,0 9,1 «Արագություն։ Ավտոբուս 657». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  10. Սյուժե
  11. Ֆիմի սյուժե
  12. ‘Heist’ is a preposterous ‘80s action throwback
  13. Review Despite good cast, crime-thriller 'Heist' also steals the audience's time
  14. Review: ‘Heist,’ a Sly Thriller That Works Hard
  15. HEIST
  16. Heist