Արագավազ Մուքը
«Արագավազ Մուքը» (ռուս.՝ Мук-скороход), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], նկարահանվել է ըստ Վիլհելմ Հաուֆի «Փոքրիկ Մուքը» հեքիաթի մոտիվների (1825)։
Արագավազ Մուքը ռուս.՝ Мук-скороход | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և հեռուստաֆիլմ |
Ռեժիսոր | Նաթան Լեռներ |
Սցենարիստ | Ալեքսանդր Տիմոֆեևսկի |
Հնչյունավորում | Գալինա Իվանովա, Միխայիլ Կոզակով, Գեորգի Միլյար և Ռոլան Բիկով |
Պատմող | Նաթան Լեռներ |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 17 րոպե |
Թվական | 1975 |
Սյուժե
խմբագրելՓոքրիկ Մուքը վտարվել էր տնից։ Սնունդ փնտրելիս` նա աշխատանք է ստանում մի տարեց արևելյան տիկնոջ տանը, որը կատուների սիրահար էր, բայց պարզվում է, որ նրա ընտրյալները չար էին և խառնաշփոթ են առաջացնում տանը, իսկ ծեր կինը մտածում է, որ Մուքն է մեղավոր և ցանկանում է ծեծել նրան։ Բայց վերջինս կարճատև մենամարտից հետո նա վերցնում է նրա կախարդկան կոշիկները, որոնք թույլ էին տալիս իրենց տիրոջը թռչել։
Թզուկը փադիշահի մոտ ծառայության է մտնում որպես արագավազ, բայց և այնտեղ նրան տհաճություններ էին սպասում նախանձ մարդկանց կողմից. փադիշահն իմանում է կախարդական կոշիկի մասին և դրանք խլում է Մուքից։ Վերջինս գտնում է երկու ծառ, որոնցից մեկի պտուղներից մեծանում էին քիթը և ականջները, իսկ մյուսի վրայի պտուղներից` փոքրանում։ Վրեժխնդիր լինելով փադիշահից` նա պոկում է առաջին ծառի պտուղները և դրանցով հյուրասիրում նրան, հետո վերցնում է իր կոշիկները և թռչում։
Հեղինակներ
խմբագրել- Սցենարի և երգերի տեքստի հեղինակ` Ալեքսանդր Տիմոֆեևսկի
- Ռեժիսոր` Նաթան Լերներ
- Բեմադրող նկարիչ` Ռոզալիա Զելմա
- Օպերատոր` Վլադիրմիր Միլովանով
- Կոմպոզիտոր` Դավիդ Կրիվիցկի
- Հնչյունային օպերատոր` Ց. Ռիսկինդ
- Դերերը հնչյունավորել են`
- Գալինա Իվանովա` Փոքրիկ Մուք
- Միխայիլ Կոզակով` փադիշահ
- Գեորգի Միլլյար` տիկին
- Ռոլան Բիկով` սպորտային մեկնաբան
- Նաթան Լերներ` կարդում է ներածական խոսքն ու մուլտֆիլմի անվանումը (լուսագրերում նշված չէ)
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ`
- Սվետլանա Սիչկար
- Վլադիմիր Վիշեգորոդցև
- Ա. Ելիզարով
- Անդրեյ Կոլկով
- Բորիս Տուզանովիչ
- Ալեքսանդր Ֆեդուլով
- Վ. Պուխովա
- Իրինա Գունդիրևա
- Նատալյա Գրաչյովա
- Տ. Ստեփանովա
- Օլգա Կիսելյովա
- Տ. Մախոտինա
- Մ. Տրուսովա
- Վալերիա Կոնովալովա
Երգեր մուլտֆիլմից
խմբագրելՄուլտֆիլմում հնչում է մի քանի երգ, որոնք մեծ համբավ են ստացել։
- Փոքրիկ Մուքի առաջին երգը
- Կատուների սիրահար ծեր կնոջ երգը
- Կատուների երգը
- Փոքրիկ Մուքի երկրորդ երգը
- Փադիշահի երգը
Տարբերություններ բնագրից
խմբագրել- Ֆիլմը բանաստեղծական ոճով է, իսկ բնագիրը` արձակ։
- Բացակայում են դաժան պալատականներով և կախարդական փայտիկներով տեսարանները
- Բնագրում տիկինն ուներ մի քանի շներ
- Բնագրում տիկինը ճաշի է հրավիրում նաև հարևանի կատուներին
- Փոքրիկ Մուքը նախ բանտ է նստում, այնուհետև գնում է անտառ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արագավազ Մուքը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- «Արագավազ Մուքը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Արագավազ Մուքը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Արագավազ Մուքը» YouTube-ում
- «ԷԿՐԱՆ» ստեղծագործական միավորում