«Փոքրիկ Մուքը» (գերմ.՝ Der kleine Muck կամ Die Geschichte von dem kleinen Muck), հայտնի գերմանացի գրող Վիլհելմ Գաուֆի հեքիաթը, որը մտել է «Քարավան» ալմանախի մեջ[1]։ Այն պատմում է փոքրիկ առևտրական Մուլեյը, որպես իր մանկության պատմություն։ Սյուժեն հիմնված է թալիսմանների մասին արևելյան հեքիաթների վրա։

Փոքրիկ Մուքը
գերմ.՝ Die Geschichte von dem kleinen Muck
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևգրական հեքիաթ
ՀեղինակՎիլհելմ Հաուֆ
Բնագիր լեզուգերմաներեն
Գրվել է1825
Հրատարակվել է1826
 Die Geschichte von dem kleinen Muck

Սյուժե խմբագրել

Մուլեյը պատմում է իր մանկության հիշողությունների մասին[2]։ Երեխա լինելով` նա ծանոթացել էր մի թզուկի հետ, ում կոչումը Փոքրիկ Մուք էր, Նիկեյ քաղաքից։ Բանը նրանում է, որ այդ ժամանակ Փոքրիկ Մուքը արդեն ծերուկ էր, հասակը երեք-չորս ֆուտից բարձր չէր։ Միևնույն ժամանակ նա շատ տարօրինակ կառուցվածք ուներ. նրա փոքր ու փխրուն մարմնի վրա նստած էր գլուխը, որի չափերը ավելի մեծ էին, քան այլ մարդկանց մոտ։ Թզուկը միայնակ էր ապրում մի մեծ տան մեջ։ Փողոց նա դուրս էր գալիս ամիսը մեկ, բայց հարևանները ամեն երեկո տեսնում էին, թե ինչպես է նա շրջում իր տան տանիքի վրայով։ Մուլեյը և մյուս երեխաները հաճախ բարկացնում էին թզուկին, կանգնում էին նրա հսկայական կոշիկների վրա, քաշում էին խալաթը և հետևից գոռում էին վիրավորական բառեր։ Մի անգամ պատմողը շատ է վիրավորում Մուքին, և նա բողոքում է Մուլեյի հորը։ Վերջինս պատժվում է, բայց միևնույն ժամանակ իմանում է Փոքրիկ Մուքի պատմությունը։ Փոքրիկ Մուքի հայրը, ում իրականում անվանում են Մուքրա, թեկուզ աղքատ էր, բայց և շատ հարգված էր։ Նա ապրում էր համարյա այնպես փակված, ինչպես այժմ նրա որդին։ Այս որդուն նա շատ չէր սիրում, ամաչելով նրա ցածր հասակից, և նրան չէր տվել որևէ կրթություն։ Երբ Մուքը 16 տարեկան է եղել, նրա հայրը մահացել է, իսկ նրա տունն ու բոլոր իրերը վերցրել են նրանք, ում ընտանիքը պարտքով էր տվել։ Ընտանիքը վռնդել է Մուքին տնից և նրան է տվել միայն նրա հոր հագուստը։ Նա կարճացրել է այդ ամենը և սկսել է փնտրել իր երջանկությունը։ Թզուկի համար շատ դժվար էր. նրան տեսիլքներ էին երևում և նրան տանջում էր սովը։ Մի քանի օրից նա մտնում է ինչ որ քաղաք։ Այնտեղ նա տեսնում է պառավ Ագավցիին, ով բոլոր ցանկացողներին կանչում էր ճաշելու։ Նրա մոտ գնում էին միայն կատուներն ու շները, Փոքրիկ Մուքը ևս գնում է նրա մոտ։ Նա պառավին պատմում է իր հետ կատարվածի մասին, և վերջինս առաջարկում է նրան աշխատել նրա մոտ։ Մուքը խնամում էր պառավի մոտ ապրող շներին ու կատուներին։ Շուտով կենդանիները երես են առնում և սկսում պառավի բացակայության ժամանակ ավերել նրա տունը։ Բնականաբար, պառավը հավատում էր իր սիրելիներին, ոչ թե Մուքին։ Մի օր թզուկին հաջողվում է մտնել պառավի սենյակ, բայց այնտեղ նա կոտրում է բյուրեղապակե անոթներից մեկի կափարիչը։ Մուքը որոշում է փախչել` սենյակից վերցնելով նոր կոշիկները (որովհետև իր կոշիկները արդեն մաշվել էր և հնարավոր չէր հագնել) և փայտիկը, որի վրա գեղեցիկ քանդակված էր առյուծի գլուխ, միևնույնն է, պառավը նրան չէր վճարում խոստացած աշխատավարձը։ Պարզվում է` կոշիկներն ու փայտիկը կախարդական էին։ Նրա երազում հայտնվում է այն շունը, որը տիկին Ագավցիի տանը նրան օգնել էր գտնել կոշիկներն ու փայտիկը, և այսպիսի խոսք է ասել. «Սիրելի Մուք, դու դեռ չես սովորել, թե ինչպես պետք է վարվել կոշիկների հետ։ Իմացիր, որ այս կոշիկները հագնելով, և երեք անգամ պտտվելով, դու կհայտնվես այնտեղ որտեղ կցանկանաս, իսկ փայտիկը քեզ կօգնի գտնել հանքեր, քանի որ այնտեղ, որտեղ թաքնված է ոսկի, նա երեք անգամ կթակի գետնին, իսկ որտեղ արծաթ, երկու անգամ»։ Այդպիսով Մուքը հասնում է մոտակայքում գտնվող մեծ քաղաքը և սկսում է այդտեղի թագավորի մոտ սուրհանդակ աշխատել։ Սկզբում բոլորը նրան ծաղրում էին, բայց այն բանից հետո, երբ նա մրցում է քաղաքի առաջին սուրհանդակի հետ և հաղթում է, սկսում են հարգել։ Բոլոր պալատական թագավորները ատում էին թզուկին։ Թզուկը ցանկանում է ստանալ նրանց սերը փողի միջոցով։ Փայտիկի միջոցով նա գտնում է հանք և բոլորին ոսկեդրամներ բաժանում, բայց շուտով նա հասկանում է, որ փողով իրական ընկերներ ձեռք չի կարող բերել։ Թզուկին մեղադրում են այն բանում, որ նա ոսկի է գողացել թագավորական գանձարանից և բանտ են նստեցնում։ Որպեսզի խուսափի մահապատժից` Փոքրիկ Մուքը թագավորին ասում է իր կոշիկների և փայտիկի գաղտնիքը։ Նրան ազատ են արձակում, բայց վերցնում են նրա կախարդական իրերը։ Թզուկը հեռանում է երկրից և գտնում է երկու ծառ` հասած թզերով, սակայն դեռ եղանակը չէր։ Մի ծառի պտուղներից ականջներն ու քիթը երկարում էին, իսկ մյուսից` վերադառնում էին իրենց վիճակին։ Մուքը փոխվում է և հետ գնում քաղաք` առաջին ծառի պտուղներով առևտուր անելու։ Գլխավոր թագավորական խահարար Աուլին շատ գոհ էր իր առևտրից, և բոլորը նրան գովում էին, մինչև անճոռնի չդառան։ Ոչ մի բժիշկ, ո՛չ քաղաքային, ո՛չ եկվոր, չէր կարողանում վերադարձնել պալատականներին և նույնիսկ հենց թագավորին իրենց արտաքին տեսքը։ Այդ ժամանակ Փոքրիկ Մուքը հանդես է գալիս որպես գիտնական և ուղևորվում է հետ` պալատ, որտեղ բուժում է երկրորդ ծառի թզի պատճառով այլակերպված մարդկանցից մեկին։ Թագավորը բուժվելու հույսով Մուքի առաջ բացում է իր գանձարանը, և նա կարող էր վերցնել ինչ ցանկանար։ Փոքրիկ Մուքը մի քանի անգամ շրջում է գանձարանով` ուսումնասիրելով հարստությունը, սակայն ընտրում է իր կոշիկներն ու փայտիկը։ Դրանից հետո նա հայտնում է նա թագավորին իր ով լինելը, սակայն նրան չի տալիս բուժիչ թուզ։ Վերջինս միշտ անճոռնի է մնում, որպեսզի հավերժ հիշի իր երդմնազանցության մասին։ Փոքրիկ Մուքը հաստատվում է այլ քաղաքում, որտեղ ապրում է մինչև հիմա։ Նա միայնակ է, քանի որ ատում է մարդկանց, փոխարենը նա իմաստուն է։

Էկրանավորում խմբագրել

  • 1921- Փոքրիկ Մուք (ռեժիսոր` Ուիլիամ Պրագեր)
  • 1938- Փոքրիկ Մուք (ռեժիսոր` Օլգա Խոդատաևա, մուլտֆիլմ, ԽՍՀՄ )
  • 1944- Փոքրիկ Մուք (ռեժիսոր` Ֆրանց Ֆիդլեր)
  • 1953- Փոքրիկ Մուք (ռեժիսոր` Վոլֆգանգ Ստաուդտե, ԳԴՀ)
  • 1971- Փոքրիկ Մուք (ռեժիսոր` Օտտո Անտոն Էդեր, հեռուստատեսային ֆիլմ, Ավստրալիա)
  • 1975- Փոքրիկ Մուք (ռեժիսոր` Նատան Լերներ, մուլտֆիլմ, ԽՍՀՄ)
  • 1983- Փոքրիկ Մուքի ճանապարհորդությունը (ռեժիսոր` Ելիզավետա Կիմյագարովա, հեռուստատեսային ֆիլմ, ԽՍՀՄ, Տաջիկֆիլմ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Փոքրիկ Մուքը. Վիլհելմ Հաուֆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  2. Рассказ о Маленьком Муке

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրիկ Մուքը» հոդվածին։