Ատրոպատես (ծննդյան և մահվան թվականները անհայտ), Աքեմենյանների սատրապը Փոքր Մարաստանում, մ.թ.ա. IV դարում։

Ատրոպատես
Ծնվել էմ.թ.ա. 4-րդ դար
Մահացել էենթդ․ մ.թ.ա. 4-րդ դար
ՄասնագիտությունՆահանգապետ
Զբաղեցրած պաշտոններսատրապ

Գավգամելայի ճակատամարտում (մ.թ.ա. 331) Ատրոպատեսը գլխավորում էր մարական զորքը։ Դարեհ III Կոդոմանոսի պարտությունից հետո Ատրոպատեսը մ.թ.ա. 328 թ., դստերը կնության տալով Պերդիկաս զորավարին, մերձեցավ մակեդոնական իշխողներին և պահպանեց Փոքր Մարաստանի ինքնավարությունը։ Պերդիկասի դավադրական սպանությունից (մ.թ.ա. 321) հետո Ատրոպատեսը, օգտվելով դիադոքոսների մեջ ծագած պատերազմական իրադրությունից և հենվելով իր ռազմական ուժերի (10 հազար հեծյալ, 40 հազար հետևակ) վրա, Փոքր Մարաստանը հռչակեց անկախ թագավորություն։ Փոքր Մարաստանն այնուհետև Ատրոպատեսի անունով հունական աղբյուրներում կոչվում էր «Ատրոպատենե», «Ատրոպատյան Մեդիա», հայկականում՝ «Ատրպատական»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 663