Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ատկա (այլ կիրառումներ)

Ատկա[1] (անգլ.՝ Atka Island), Անդրեյանովսկյան կղզիներից ամենախոշորը, որոնք այժմ Ալեուտյան կղզիների մասն են կազմում։ Վարչականորեն մտնում է Ալյասկա նահանգի կազմի մեջ, ԱՄՆ։

Ատկա
Տեսակկղզի
Երկիր ԱՄՆ
Վարչատարածքային միավորԱլյասկա
Մասն էAndreanof Islands?
Երկարություն105 կմ
Լայնություն32 կմ
Մակերես1061 կմ² և 404,93 քառակուսի մղոն
Ամենաբարձր կետըKorovin Volcano?
Բնակչություն95 մարդ (2000)
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Ատկայի մակերեսը կազմում է 1048 քառ․ կմ, ինչով էլ նա ԱՄՆ-ի ամենախոշոր 22 կղզիներից մեկն է։ Գտնվում է Ադակ կղզուց 80 կմ դեպի արևելք։ Երկարությունը կազմում է 105 կմ և լայնությունը՝ 3,2-ից մինչև 32 կմ։ Հյուսիսարևելյան մասում գտնվում է կղզու ամենաբարձր կետը՝ Կորովինի հրաբուխը, բարձրությունը ծովի մակարդակից 1533 մ է։ Ատկայի ծայր արևելյան կետից՝ Կիգունի հրվանդանից 5,5 կմ հեռավորության վրա է գտնվում փոքրիկ Օգլոդակ կղզին։ Կղզին լեռնային է, պատված է տունդրային հատուկ բուսականությամբ, մամուռներով, քարաքոսներով։

Կղզու կլիման բնութագրվում է որպես սառը ծովային, հաճախակի մառախուղներով և տեղումներով։

Պատմություն խմբագրել

1867 թվականին Ալյասկայի հետ միասին վաճառվել է ԱՄՆ-ին։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2000 թվականի տվյալներով կազմում է 95 մարդ[2]։ Գրեթե բոլորը ապրում են հենց Ատկա բնակավայրում, որը գտնվում է կղզու արևելյան ափին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bergsland, K. (1994). Aleut Dictionary. Fairbanks: Alaska Native Language Center.
  2. Atka Island: Blocks 1085 thru 1100 and Block 1103, Census Tract 1, Aleutians West Census Area, Alaska Արխիվացված 2011-06-07 Wayback Machine United States Census Bureau
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատկա (կղզի)» հոդվածին։