Ատիխոֆոբիա (լատ.՝ atyches` դժբախտ, հին հունարեն՝ φόβος` վախ)[1], անհիմն վախ անհաջողություններից[2]։ Ազդում է մարդու կենսակերպի և մտադրությունների վրա[3]։

Մարդիկ, ովքեր ունեն ատիխոֆոբիա, սովորաբար ուղիղ կապ են տեսնում անհաջողության և մրցակցության մեջ[4], նրանք համարում են, որ անհաջողությունը շրջանցելու համար ավելի լավ է գործ չունենալ խնդրահարույց հարցերի հետ։ Նրանց համար հաջողության հասնելը գրեթե անհասանելի նպատակ է[5]։ Ինքավստահության և մոտիվացիայի կորուստը նրանց կարող են հանգեցնել դեպրեսիայի, այնուհետև՝ ավելի լուրջ հոգեկան խնդիրների[3][4]։

Ատիխոֆոբիայից տառապողները կարող են ունենալ մի շարք ֆիզիոլոգիական ախտանիշներ՝ սրտի ոչ նորմալ աշխատանք, շնչահեղձություն, սրտխառնոց, թուլություն, քրտնարտադրություն, ստամոքսի խանգարում, մկանների ձգվածություն։ Այս ախտանիշները հայտնվում են, երբ հետևյալ ֆոբիայով մարդիկ բախվում են անհաջողության հավանականությանը, օրինակ՝ երբ նրանց խնդրում են մի առաջադրանք իրականացնել, որոնք իրենց կարծիքով նրանք չեն կարողանա հաջողությամբ իրականացնել[4]։

Ավելի թույլ ատիխաֆոբիա առաջանում է այն տեղերում, երբ մարդիկ մրցում են առաջխաղացման համար։ Դրանք են դպրոցները, ուսումնական հաստատությունները[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Colman, Andrew M. A Dictionary of Psychology. (3rd edn, 2009). WP:ISBN 978-0-19-953406-7
  2. Bauers, Deborah. "An Overview of Atychiphobia." Helium. (Nov. 23, 2010). Retrieved 2011-11-17.
  3. 3,0 3,1 Funk & Wagnalls New World Encyclopedia, Ipswich, MA. Accessed November 18, 2011.
  4. 4,0 4,1 4,2 Williams, Glen. "Atychiphobia – Fear of Failure." E Home Fellowship Help With Life. Retrieved 2011-11-18.
  5. All About Counseling., (1998)(June 30, 2010)
  6. Segal, Judith W., Susan F. Chipman, and Robert Glaser. Thinking and Learning Skills: Relating instruction to research . 1. Hillsdale: Lawrence Earlbaum Associates, 1985. Print.p.391.