Ավստրիայի ցամաքային զորքեր

Ավստրիայի ցամաքային զորքեր (գերմ.՝ Bundesheer),  Ավստրիայի զինված ուժերի զորատեսակներից մեկը։

Ավստրիայի ցամաքային զորքեր
Ընդհանուր տեղեկություն
Տեսակցամաքային զորքեր
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ԵնթարկոումԱվստրիայի պաշտպանության նախարարություն
Մտնում էԱվստրիայի զինված ուժեր
Ներառնում էMilitary Patrol and Police Command?[1], mechanized division?[1], infantry brigade?[1], infantry regiment?[1], divizion?[1], special forces battalion?[1], engineer battalion?[1] և signals battalion?[1]
Թվակազմ27.000

Պատմություն խմբագրել

 
Ավստրիական զորքերը 1934 թվականի քաղաքացիական պատերազմում

Ավստրիական բանակը մասնակցել է նոր ժամանակների եվրոպական գրեթե բոլոր խոշոր հակամարտություններին։ 1918 թվականին Հաբսբուրգների կայսրության անկումից հետո կայսերական բանակի ավանդույթները ընդունեցին Ավստրիական Առաջին Հանրապետության ցամաքային զորքերը, որոնք 1920-1930 թվականների սահմանափակ մասնակցություն են ունեցել ներքին հակամարտություններում (Ավստրիայի քաղաքացիական պատերազմ)։ 1938 թվականի մարտին տեղի ունեցած անշլյուսից հետոավստրիական վեց դիվիզիաներ (44-րդ և 45-րդ ցամաքային, 4-րդ թեթև, 2-րդ և 3-րդ լեռնային դիվիզիաներ) ընդգրկվեցին Վերմախտի կազմում[2] և անցան Երկրորդ համաշխարհային պատերազմի ամբողջ թատերաբեմը որպես սովորական գերմանական ռազմական ստորաբաժանումներ։ Այդ զորքերը մեծ ավանդ են ունեցել գերմանական լեռնային զորքեր։

1955 թվականին Ավստրիան հայտարարում է Մշտական Չեզոքություն և այն ամրագրում սահմանադրության մեջ։ Այդ ժամանակվանից ավստրիական զինված ուժերի գլխավոր նպատակը հանդիսանում է Ավստրիայի չեզոքության պահպանումը։ Ավստրիական ցամաքային զորքերի հիմնական նպատակը դարձավ պետության ամբողջականության պահպանումն ու պետության չեզոքությունը։ Ժամանակակից ավստրիական զորքերը իրենց պատմության մեջ մի քանի անգամ բերվել են բարձր մարտական պատրաստվածության, որը կապված է եղել հարևան երկրներում տեղի ունեցող պատերազմների հետ (Հունգարիա (1956թ.), Չեխոսլովակիա (1968թ.), Հարավսլավիա (1991)), սակայն ոչ մի անգամ չի մասնակցել ռազմական բախումների։ 1975 թվականին ավստրիական բանակում առաջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետո ստեղծվեցին դիվիզիոնային մակարդակի մի քանի դտորաբաժանումներ՝ 1-ին մոտոհրաձգային դիվիզիա 3-րդ, 4-րդ և 9-րդ մոտոհրաձգային բրիգադների կազմում, կապի մարտկոցներ, և զենիթային դիվիզիոնизия[3]: Ավստրիական բանակի առավելագույն մեծությունը գրանցվել է 1987 թվականին։ Այդ ժամանակ բանակի կազմում կային 14 շտաբային միավորումներ, 7 բրիգադ, 34 գունդ, 158 բատալիոն, 943 փոքր ստորաբաժանումներ։

1960 թվականից Ավստրիայի զինված ուժերը մասնակցում են ՄԱԿ-ի առաքելություններին, իսկ 1995 թվականից մասնակցում են ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին Կոսովոյում, ԱֆղանստանՈՒՄ։

 
Գվարդիական մարտկոցը Վիեննա քաղաքում
 
Steyr AUG ինքնաձիգով զինված զինվորը զորավարժության ժամանակ

Կառուցվածք խմբագրել

 
Ավստրիական բանակի կառուցվածքը

Ավստրիական բանակում չկա զինված ուժերի հստակ բաժանում։ Ավստրիան չունի ռազմածովային ուժեր, իսկ օդուժը կազմակերպչական առումով մտնում է ցամաքային զորքերի մեջ։ Ավստրիայի բանակի կազմում ավանդաբար առկա է երկու հանգամանք՝ մշտական մարտական պատրաստության մեջ հտնվող զորքեր և տարածքային հրամանատարության տակ գտնվող զորքեր, որոնց ավանդական անվանումը լանդվեր է։

Բարձր մարտական պատրաստության բերված զորքերը կենտրոնացված են Միացյալ հրամանատարական ուժերի կազմում[4] Վերջինիս ենթարկվում են երկու հետևակային (եգերական) բրիգադներ (գերմ.՝ Jägerbrigade` 6-րդ և 7-րդ), 2 մեխանիզացված բրիգադներ (գերմ.՝ Panzergrenadierbrigade` 3-րդ և 4-րդ), հատուկ նշանակության ստորաբաժանում (գերմ.՝ Jagdkommando), ռազմական ոստիկանության հրամանատարություն (երեք դասակ, բարձրաստիճան անձանց պահպանության խումբ)։

Մեխանիզացված բրիգադն իր կազմի մեջ ունի վեց մարտկոց՝ շտաբային, տանկային (շտաբային, 3 տանկային դասակ), մոտոհետևակային (գերմ.՝ Panzergrenadier), հետևակային (եգերական), հրետանային և ականազերծման։

6-րդ հետևակային (եգերական) բրիգադը ստեղծվել է լեռնային պայմաններում մարտական գործողություններ վարելու համար և իր կազմի մեջ ունի երեք եգերական մարտկոց, շտաբային և հատուկ մարտկոցներ։

7-րդ հետևակային բրիգադը ներառում էշտաբային, ականազերծման, հրետանային, 18-րդ եգերական, 17-րդ եգերական (գործնականում մոտոհետևակային ստորաբաժանում է, սպառազինության մեջ ունի «Պանդուր» զրահամեքենաներ), 25-րդ եգերական (գործնականում օդադեսանտային, միակը ավստրիական բանակում)։

Վտանգի դեպքում զորահավաք անցկացնելու ստորաբաժանումները կենտրոնացված են 9-րդ հոդերի հրամանատարության կազմում (10 հետևակային մարտկոց կրճատված անձնակազմով, 8 ականազերծման դասակ)։ Քաղաքային հրամանատարության կազմի մեջ են մտնում Վիեննայի առանձին գվարդիական մարտկոցը (գերմ.՝ Gardebataillon 4 դասակով, այդ թվում՝ 2 ակտիվ, նվագախումբ, շտաբային դասակ։

Զինվորական կոչումներ խմբագրել

  • Գեներալ (General)
  • Գեներալ-լեյտենանտ (Generalleutnant)
  • Գեներալ-մայոր (Generalmajor)
  • Բրիգադիր (Brigadier)
  • Գնդապետ (Oberst)
  • Փոխգնդապետ (Oberstleutnant)
  • Մայոր (Major)
  • Կապիտան (Hauptmann)
  • Ավագ լեյտենանտ (Oberleutnant)
  • Լեյտենանտ (Leutnant)
  • Ենթասպա (Fähnrich)
  • Փոխլեյտենանտ (Vizeleutnant)
  • Պաշտոնակալ-սպա (Offiziersstellvertreter)
  • Օբեր-շտաբ-վեհմիստր (Oberstabswachtmeister)
  • Շտաբ-վեհմիստր (Stabswachtmeister)
  • Օբեր-վեհմիստր (Oberwachtmeister)
  • Վեհմիստր (Wachtmeister)
  • Ցուգֆյուրեր (Zugsführer)
  • Կապրալ (Korporal)
  • Եֆրեյտոր (Gefreiter)
  • Շարքային (Rekrut)

Տեխնիկա և սպառազինություն խմբագրել

տԵՍԱԿ Արտադրություն Նպատակ Քանակ Ծանոթագրություն Պատկեր
Տանկեր
Լեոպարդ-2А4   Գերմանիա Հիմնական մարտական տանկ 56[5] плюс 26 на хранении, Сосредоточены в 33-м и 14-м танковых батальонах.  
Steyr SK 105   Ավստրիա Թեթև տանկ 16[5] 111 պահեստում  
Հետևակի մարտական մեքենաներ
ASCOD[6]   Ավստրիա 30-մմ-անոց զենքով զրահապատ մեքենա 112[5]  
Զրահամեքենաներ
Pandur I   Ավստրիա Բազմաֆունկցիոնալ զրահապատ մեքենա 71[5] Գտնվում են 17-րդ եգերական մարտկոցի 7-րդ հետևակային բրիգադում  
Saurer 4K 4FA   Ավստրիա Թրթուրավոր զրահամեքենա 156[5] Տարբեր մոդիֆիկացիաներ, + 168-ը պահեստում  
Dingo ATF   Գերմանիա 4 ականի զրահամեքենա Unimog բեռնատարների հիմնասյան վրա հավաքված 35[5]  
Հրետանային համակարգեր
M109   ԱՄՆ 155-մմ ինքնագնաց հրետանային համակարգեր 40[5] 116 պահեստում  
sGrW 86   Ավստրիա 120-մմ Миномёт 105[5]
80 պահեստում
Инженерная техника
4KH7FA-AVE   Ավստրիա Զրահապատ ինժեներական մեքենա տվյալներ չկան[5]  
4KH7FA-SB 20   Ավստրիա Զրահապատ վերանորոգա-էվակուացիոն մեքենաներ տվյալներ չկան[5]  
M88A1   ԱՄՆ Զրահապատ վերանորոգա-էվակուացիոն մեքենաներ տվյալներ չկան[5]  
M578   ԱՄՆ Զրահապատ վերանորոգա-էվակուացիոն մեքենաներ տվյալներ չկան[5]  
ՀՕՊ
Թեթև ավտոմեքենաներ և բեռնատարներ

Հետաքրքիր փաստեր խմբագրել

 
«Միդերոստերայխ» պարեկային մոտորանավակ

1. Ավստրիական բանակի շատ զորամասեր պահպանում են աԱվստրո-Հունգարական կայսերական բանակի ավանդությթները։

2. Մինչև 2006 թվականը ավստրիական բանակի կազմում ընդգրկված էր Դանուբյան նավատորմը, որն ավանդաբար ընդգրկված էր զինված ուժերի ինժեներական զորքերում։

3. 2011 թվականին հայտարարվեցին ծախսերի կրճատման հետ կապված հայտարարվեց զրահատեխնիկայի լայնամասշտաբ կրճատումներ:Կրճատումից հետո 1147 ռազմական մեքենաների թվաքանակը 1147 թվականից հասցվեց 389-ի[7]։

4. Չնայած իր ոչ մեծ չափերի՝ Ավստրիայի բանակը իր սպառազինության մեջ ունի մեծ քանակությամբ օրիգինալ ռազմամթերք։ Ամենահայտնիներից են Glock ատրճանակները, SSG69 դիպուկահար հրացաններ, Steyr AUG ինքնաձիգներ և Steyr Mannlicher ընկերության այլ հրաձգային զինատեսակներ[8], «Կիրասիր» տանկեր, ASCOD զրահամեքենաներ, Pandur II զրահապատ մեքենաներ։ Նշված զինատեսակները օգտագործվում են ոչ միայն Ավստրիայի բանակի կողմից, այլև վաճառվում է այլ երկրների։

5. Ժամանակակից ամենահայտնի մարդկանցից մեկը, ով ծառայել է ավստրիական զինված ուժերում, հանդիսանում է Առնոլդ Շվարցենեգերը, ով ծառայել է 1965 թվականին տանկային զորքերում՝ այդ ընթացքում առանց թույլտվության ծառայության վայրը լքելու և տանկը գետում խորտակելու համար երկու ամիս անցկացնելով ռազմական բանտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 The World's ArmiesUK: Chartwell Books, 1979. — P. 19. — ISBN 0-89009-267-2
  2. Томас Найджел. СОЛДАТЪ — Немецкая армия 1939—1940 (стр. 1) — ModernLib.Ru(ռուս.)
  3. Зарубежное военное обозрения, 1975, № 12, С. 124
  4. [Зарубежное военное обозрение. № 7 за 2010 год. С. 66]
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 The Military Balance 2013, стр. 113
  6. «ТТХ БМП «Улан» на сайте steyr-ssf.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. Австрия сократит парк военной техники " Ресурс машиностроения. Машиностроение: новости машиностроения, статьи. Каталог: машиностроительный завод и предприятия. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(ռուս.)
  8. Снайперы ВДВ получили на вооружение австрийские винтовки - Военный Обозреватель.(ռուս.)