Ավստրիայի սահմանադրություն

Ավստրիայի դաշնային սահմանադրություն (գերմ.՝ Österreichische Bundesverfassung), Ավստրիայի հանրապետության սահմանադրական օրենսդրության մարմինն է։ Բաժանվում է շատ տարբեր ակտերի, որոնցից կարևոր մասը Դաշնային սահմանադրական իրավունքն է (Bundes-Verfassungsgesetz), որը պարունակում է ամենակարևոր դաշնային սահմանադրության դրույթները։ Մինչ օրս այն բազում փոփոխություններ է կրել։

ՊատմությունԽմբագրել

Ավստրիան կառավարվել է բազմաթիվ սահմանադրություններով, այդ թվում՝ 1848 թվականի Պիլերսդորֆի Սահմանադրությամբ։ Ներկայիս սահմանադրության նախագիծն առաջին անգամ ընդունվել է 1920 թվականի հոկտեմբերի 1-ին։

Սկզբնական շրջանում սահմանադրությունը շատ խորհրդարանական բնույթի էր։ Օրենքներ ընդունելու նախապատվությունը համեմատաբար ավելի ուժեղ խորհրդարանի՝ Դաշնային ժողովի իրավասությանն էր ենթակա, որն իր հերթին բաղկացած էր երկու պալատից՝ Ազգային ու Դաշնային խորհուրդներից։ Օրենսդրական ակտերի կիրառման պատասխանատվությունն ընկնում էր կանցլերի ղեկավարած նախարարների խորհրդի կամ կաբինետի վրա, որին նշանակում էր Ազգային խորհուրդը։ Իսկ թույլ լիազորություններով օժտված պետության ղեկավարին՝ նախագահին, ընտրում էին երկու պալատները։

1929 թվականի վերանայման արդյունքում նախագահն օժտվեց ավելի լայն իրավասություններով և ավելացավ ժողովրդի կողմից ուղղակի ընտրելու դրույթը։ Բացի այդ, նա կարող էր ցրել խորհրդարանը, պաշտոնի նշանակել կանցլերին ու կաբինետի անդամներին։ Չնայած նախագահն օժտվեց ԱՄՆ նախագահին բնորոշ լիազորություններով, այնուամենայնիվ նա փաստացի գործում էր կանցլերի խորհրդի հիման վրա։

1934 թվականից հետո, երբ իշխող Քրիստոնեա-սոցիալական կուսակցությունն ամբողջությամբ Ավստրոֆաշիզմի վերածվեց, փաստացի փոխարինեց սահմանադրությունը նոր հիմնական օրենքով, որն Ավստրիան բնութագրում էր որպես ավտորիտար կորպորատիվ պետություն։ Ավստրոֆաշիստական սահմանադրությունն ուժի մեջ մնաց մինչև 1938 թվականը, երբ Նացիստական Գերմանիան բռնակցեց Ավստրիան և վերջինս փաստացի դադարեց գոյություն ունենալ որպես ինքնավար երկիր։ Նախկին սահմանադրությունը կրկին սկսեց գործել 1945 թվականի մայիսի 1-ից՝ Նացիստական Գերմանիայի վերջնական փլուզումից հետո։

ԿառուցվածքԽմբագրել

Տարածքի չափով Ավստրիայի հանրապետությունը, որտեղ բնակվում է 8.5 միլիոն հոմոգեն ժողովուրդ, անհամեմատ ավելի փոքր է,քան Մեյնը, Շոտլանդիան կամ Հոկայդոն։ Բացի այդ, ըստ սահմանադրության՝ հանրապետությունը դաշնություն է՝ բաղկացած 9 ինքնավար դաշնային նահանգներից.

Հայերեն Գերմաներեն
1 Բուրգենլանդ Burgenland
2 Կարինթիա Kärnten
3 Ստորին Ավստրիա Niederösterreich
4 Վերին Ավստրիա Oberösterreich
Զալցբուրգ Salzburg
6 Շտայերմարկ Steiermark
7 Տիրոլ Tirol
8 Ֆորարլբերգ Vorarlberg
9 Վիեննա Wien

Վերոնշյալ բոլոր նահանգներն ունեն նահանգային գրավոր սահմանադրություն և կիրառում են կառավարման միապալատ խորհրդարանական ժողովրդավարության մոդելի սկզբունքներ։ Գործում է դաշնային դատական համակարգ. ոչ մի նահանգ տեղական դատարան չունի։

Դաշնային օրենսդրությունԽմբագրել

Ավստրիայի օրենսդրությունը տեխնիկապես կոնգրեսի գործառույթի է նմանվում։ Ավստրիայի խորհրդարանը բաղկացած է երկու պալատից՝ Ազգային ու Դաշնային խորհուրդներից։ Ազգային խորհուրդն ունի 183 անդամ, որոնք ընտրվում են ժողովրդական քվեարկության միջոցով՝ կուսակցական համամասնական ցուցակների հիման վրա։ Այժմյան Դաշնային խորհրդի 64 անդամներն ընտրվում են Ավստրայի 9 դաշնային օրենսդիրների կողմից (նահանգի բնակչության թվից կախված՝ յուրանքանչյուր նահանգից ընտրում են 3-ից մինչև 12 անդամ)։ Ազգային խորհուրդն իր լիազորություններով ավելի հզոր է, և ավստրացիները հաճախ այն խորհրդարան են անվանում։

Կաբինետը պրակտիկայում շատ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է։ Օրենքներն ընդունվում են Ազգային խորհրդի կողմից և ուղարկվում Դաշնային խորհուրդ՝ հաստատման։ Եթե վերջինս հաստատում է այն կամ 8-շաբաթյա ժամանակամիջոցում ոչինչ չի անում, ապա օրենքը համարվում է վերջնական ընդունված։ Նախագահը ստորագրում է ընդունված ու հաստատված օրենսդրական ակտը. Նա չունի վետոյի իրավունք և նույնիսկ չստորագրել չի կարող։

Դաշնային գործադիր մարմինԽմբագրել

Դաշնային նախագահն օժտված է գործադիր իշանությամբ։ Ընտրվում է ժողովրդի կողմից ուղղակի ընտրությամբ՝ 6-ամյա ժամկետով և նույն պաշտոնում առավելագույնը ևս մեկ անգամ կրկին ընտրվելու իրավունքով։ Նշանակում է դաշնային կաբինետը, որը բաղկացած է դաշնային կանցլերից ու նախարարներից։ Նշանակում է Սահմանադրական դատարանի անդամներին ու այլ պաշտոնատար անձանց, ներկայացնում է երկիրն արտաքին հարաբերություններում, նշանակում է դեսպանների, Ավստրիայի զինված ուժերի անվանական գերագույն գլխավոր հրամանատարն է։

Դատական ու վարչական վերանայումԽմբագրել

Գործում են Սահմանադրական և Վարչական դատարանները։ Առաջինը քննում է խորհրդարանի կողմից ընդունված օրենքների՝ սահմանադրականությանը համապատասխանությունը։ Երկրորդի ենթակայության տակ են հանրային գործիչների կամ մարմինների պաշտոնապես ընդունված որոշումների հետ կապված ցանկացած տեսակի գործեր, որոնք կապված չեն Սահմանադրական դատարանի հետ։ Սակայն, օրենսդրական ակտերը չեղարկելու իրավունքը պատկանում է Սահմանադրական դատարանին։

Դատական մարմինԽմբագրել

Այն գործերը, որոնք ենթակա չեն Վարչական ու Սահմանադրական դատարանների իրավասությանը, քննվում են Քաղաքացիական ու Քրեական դատարանների կողմից։

Որոշ գործեր քննվում են Շրջանային դատարաններում (գերմաներեն՝ Bezirksgerichte) և Ռեգիոնալ դատարաններում (գերմաներեն՝ Landesgerichte)՝ որպես վերաքննիչ դատարաններ, ինչպես նաև Բարձրագույն դատարանում (գերմաներեն՝ Oberster Gerichtshof )՝ որպես վերջին իրավասության դատարան։ Հատկանշական է, որ Բարձրագույն, Սահմանադրական ու Վարչական դատարանները երեք առանձին բարձրագույն դատական մարմիններ են և մեկը մյուսին ենթակա չէ։

Մարդու ու քաղաքացիական իրավունքներԽմբագրել

Կայսր Ֆրանց Յոզեֆի՝ 1867 թվականի դեկտեմբերի 21-ին հրապարակած դեկրետով Դաշնային կայսերական խորհուրդն ընդունեց Քաղաքացիների ու երկրամասերի ընդհանուր իրավունքների մասին Հիմնական իրավունքը։ Օրենսդրական առումով կարևոր փաստն այն է, որ Ավստրիան Մարդու իրավունքների ևրոպական կոնվենցիայի անդամ է։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  1. http://www.legislationline.org/documents/section/constitutions
  2. https://www.ris.bka.gv.at/GeltendeFassung.wxe?Abfrage=Bundesnormen&Gesetzesnummer=10000138
  3. https://www.parlament.gv.at/PERK/VERF/
  4. http://www.wien-konkret.at/politik/gesetz/bundesverfassung/ Archived 2017-04-25 at the Wayback Machine.
  5. http://www.verfassungen.de/at/at18-34/oesterreich20.htm Archived 2017-11-08 at the Wayback Machine.