Ավստրիական բալետ

Ան դեր Վինի թատրոնի դահլիճը

Պատմություն խմբագրել

16-րդ դարում ավստրիական պալատում կազմակերպվում էին ներկայացումներ պարային համարներով։ 1660-ական թվականներին ի հայտ եկան պրոֆեսիոնալ պարողներ, որոնք ելույթներ էին ունենում դրամատիկական և օպերային ներկայացումների միջնախաղերում։ 18-րդ դարում Վիեննայում գործում էին պրոֆեսիոնալ բալետային խմբեր՝ գերմանական «Բուրգթեսւտր»–ում և ֆրանսիական «Քեռնթներթորթեատր»–ում։

Ազգային բալետ խմբագրել

Ավստրիայի ազգային բալետի զարգացմանը նպաստեցին 18-րդ դարի բալետմայստերներ Ֆ. Հիլֆերդինգը, Գ. Անջոլինին, ժ. ժ. Նովերը։ 19-րդ դարի 1-ին կեսին Ավտրիայում ծաղկում ապրեց ռոմանտիկական բալետը՝ ականավոր պարուհի Ֆ. էլսլերի շնորհիվ։ 19-րդ դարի կեսին վերածնվեցին պալատական բալետի ավանդույթները։ Մեծապես օգտագործվում էր վալսը, որպես խորեոգրաֆիկ ձև։ Վիեննական վալսի զարգացումը նպաստեց քնարական-կատակերգական բալետների ձևավորմանը, որ բեմադրում էր բալետմայստեր Յ. Հասռայտերը։

20-րդ դարի սկգբներին ռիթմո-պլաստիկ պարը ժամանակավորապես դուրս մղեց դասական բալետը։ Մոդեռնիստական ուղղություններին հակադրվեցին բալետմայստերներ էր. Թելսը և Հ. Կրյոլլերը։ 1945-1958 թվականներին Վիեննայի պետական օպերայի բալետային խումբը ղեկավարել էր Է. Հանկան՝ դասական պարը զուգորդելով ռիթմո-պլաստիկականի հետ։

Վիեննայում բացի պետական օպերայից բալետային խմբեր ունեն «Ան դեր Վին» թատրոնը, «Ֆոլկսօպերսւ»–ն, Զսւլցբուրգի, Լինցի, Գրացի և այլ քաղաքների թատրոնները։ Վիեննայի պետական օպերային կից գործում էր բալետի դպրոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։