Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց զուգախաղ 2015

2015 թվականի Ավստրալիայի բաց առաջնություն
Եզրափակիչ
Հաղթող   Իտալիա Սիմոնե Բոլելի
Իտալիա Ֆաբիո Ֆոնինի

Ֆրանսիա Պիեռ Հյուգո Էրբեր
Ֆրանսիա Նիկոլաս Մայու
Հաշիվ   6-4, 6–4
Մրցաշար
Մենախաղ   տղամարդիկ   կանայք  
Զուգախաղ   տղամարդիկ   կանայք   խառը
2014←Ավստրալիայի բաց առաջնություն→2016

Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց զուգախաղ 2015, թենիսի տղամարդկանց զուգախաղի մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2015 թվականի հունվարի 19-ից մինչև փետրվարի 1-ը, Մելբուրնի «Melbourne Park» («Մելբուրն պարկ») համալիրում, Ավստրալիա։

Տղամարդկանց զուգախաղի մրցաշարի հաղթող Սիմոնե Բոլելին
Տղամարդկանց զուգախաղի մրցաշարի հաղթող Ֆաբիո Ֆոնինին

Մրցաշարում առաջին համարի տակ դասակարգված էին Բոբ և Մայք Բրայանները, սակայն նրանք երրորդ շրջանում զիջել են Դոմինիկ Ինգլոտ և Ֆլորին Մերգեա զույգին, ովքեր 14-րդ դասակարգվածն էին։ Քառորդ եզրափակիչի ութ մասնակից զույգերից միայն չորսն էին դասակարգված։ Արդյունքում, անսպասելիորեն եզրափակիչ են դուրս եկել չդասակարգված զույգեր՝ իտալացիներ Սիմոնե Բոլելի-Ֆաբիո Ֆոնինի և ֆրանսիացիներ Պիեռ Հյուգո Էրբեր-Նիկոլաս Մայու։ Բոլոր մասնակիցներից միայն Մայուն խաղալու փորձ ուներ Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչում (2013 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում), իսկ մյուս մասնակիցնիերի համար այդ եզրափակիչը նորամուտային էր։ Արդյունքում, մրցաշարի հաղթեղներ դարձան Սիմոնե Բոլելին և Ֆաբիո Ֆոնինին։ Իտալացի թենիսիստնեը պատմության մեջ առաջին անգամ դարձան Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց զուգախաղի մրցաշարի հաղթող։

Նախորդ մրցաշարի հաղթողներ Լուկաշ Կուբոտը և Ռոբերտ Լինդստեդտը չէին պաշտպանում իրենց տիտղոսը, սակայն երկուսն էլ մասնակցություն են ունեցել մրցաշարին։ Լինդստեդտը մեկ այլ լեհ Մարցին Մատկովսկիի հետ դասակարգված էր 9-րդ համարի տակ և երկրորդ շրջանում պարտություն են կրել Թրեթի Հյու-Ջոնաթան Էրլիխ զույգից, իսկ Կուբոտը, ով խաղում էր Ժերեմի Շարդիի հետ զույգով նույն փուլում պարտվել են ավստրալիական Ալեքս Բոլտ-Էնդրյու Ուիտինգտոն զույգին։

Դասակարգում խմբագրել

  1.   Բոբ Բրայան /   Մայք Բրայան (Երրորդ շրջան)
  2.   Ժյուլիեն Բենետիո /   Էդուարդ Ռոժեր Վասելին (Քառորդ եզրափակիչ)
  3.   Մարսել Գրանոլերս /   Մարկ Լոպես (Առաջին շրջան)
  4.   Իվան Դոդիչ /   Մարսելո Մելո (Կիսաեզրափակիչ)
  5.   Ալեքսանդր Պեյա /   Բրունո Սոարես (Երկրորդ շրջան)
  6.   Ժան Ժյուլիեն Ռոջեր /   Հորիա Տեկաու (Կիսաեզրափակիչ)
  7.   Ռոհան Բոպանա /   Դանիել Նեստոր (Երկրորդ շրջան)
  8.   Այսամ ուլ Հակ Կուրեշի /   Նենադ Զիմոնիչ (Երրորդ շրջան)
  9.   Ռոբերտ Լինդստեդ /   Մարցին Մատկովսկի (Երկրորդ շրջան)
  10.   Ռավեն Կլասեն /   Լեանդեր Պաես (Երկրորդ շրջան)
  11.   Խուան Սեբաստիան Կաբալ /   Ռոբերտ Ֆարահ (Երկրորդ շրջան)
  12.   Էրիկ Բուտորաչ /   Սեմ Գրոտ (Երրորդ շրջան)
  13.   Յուլիան Նոուլ /   Վաշեկ Պոսպիշիլ (Երկրորդ շրջան, հրաժարում)
  14.   Դոմինիկ Ինգլոտ /   Ֆլորին Մերգեա (Քառորդ եզրափակիչ)
  15.   Մարին Դրագանիա /   Անրի Կոնտինեն (Առաջին շրջան)
  16.   Ջիմի Մարրեյ /   Ջոն Պիրս (Երրորդ շրջան)

Հիմնական ցանց խմբագրել

  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
14   Դոմինիկ Ինգլոտ
  Ֆլորին Մերգեա
6   Ժան Ժյուլիեն Ռոջեր
  Հորիա Տեկաու
4-6, 6-7(3)
  Պաբլո Կուէվաս
  Դավիդ Մարերո
  Սիմոնե Բոլելի
  Ֆաբիո Ֆոնինի
6-7(5), 6-7(5)
  Ֆելիսիանո Լոպես
  Մաքսիմ Միրնի
4   Իվան Դոդիչ
  Մարսելո Մելո
0-6, 6-3, 6-7(4)
  Պիեռ Հյուգո Էրբեր
  Նիկոլաս Մայու
2   Ժյուլիեն Բենետիո
  Էդուարդ Ռոժեր Վասելին
7-6(5), 3-6, 6-3

Կիսաեզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
6   Ժան Ժյուլիեն Ռոջեր
  Հորիա Տեկաու
  Սիմոնե Բոլելի
  Ֆաբիո Ֆոնինի
4-6, 6-3, 3-6
4   Իվան Դոդիչ
  Մարսելո Մելո
  Պիեռ Հյուգո Էրբեր
  Նիկոլաս Մայու
4-6, 7-6(5), 6-7(5)

Եզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
  Սիմոնե Բոլելի
  Ֆաբիո Ֆոնինի
  Պիեռ Հյուգո Էրբեր
  Նիկոլաս Մայու
6-4, 6-4

Աղբյուրներ խմբագրել