Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղ 2016

2016 թվականի Ավստրալիայի բաց առաջնություն
Եզրափակիչ
Հաղթող   Գերմանիա Անժելիկա Քերբեր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս
Հաշիվ   6–4, 3–6, 6–4
Մրցաշար
Մենախաղ   տղամարդիկ   կանայք  
Զուգախաղ   տղամարդիկ   կանայք   խառը
2015←Ավստրալիայի բաց առաջնություն→2017

Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղ 2016, թենիսի կանանց մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2016 թվականի հունվարի 18-ից մինչև հունվարի 31-ը, Մելբուրնի «Melbourne Park» («Մելբուրն պարկ») համալիրում, Ավստրալիա։

Կանանց մենախաղի մրցաշարի հաղթող Անժելիկա Քերբեր
Կանանց մենախաղի մրցաշարի եզրափակիչի մասնակից Սերենա Ուիլյամս

Սերենա Ուիլյամսը մրցաշարի գործող չեմպիոնն էր և երկրորդ անգամ փորձ է արել Մեծ Սաղավարտի մրցաշարերում հաղթանակների քանակով հավասարվել Շտեֆի Գրաֆին (22)։ Սակայն այս անգամ նա պարտվել է եզրափակիչում, Անժելիկա Քերբերին զիջելով 4-6, 6-3, 4-6 հաշվով։ Քերբերը դարձել է առաջին հաղթողը, ով առաջին շրջանում փրկել է խաղը մաթչ-փոինթից[1]։ Նա նաև հանդիսանում է առաջին գերմանացի թենիսիտուհին, ով 1999 թվականին Ֆրանսիայի բաց առաջնությունում Շտեֆի Գրաֆի հաղթանակից հետո, հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի մրցաշարում[2][3]։ Այդ երկու թենիսիստուհիները հինգ ամիս անց հանդիպել են 2016 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչի ռևանշ խաղում (առաջին անգամ երկու թենիսիստուհիներ մեկ մրցաշրջանի ընթացքում վիճարկել են մենախաղի երկու գլխավոր տիտղոսը), սակայն, ի տարբերություն Ավստրալիայի մրցաշարի, Ուիմբլդոնում Ուիլյամսը երկու սեթում հաղթել է Քերբերին։

Երեք վերին դասակարգվածները (Սերենա Ուիլյամս, Սիմոնա Հալեպ, Գարբինե Մուգուրուսա) մրցաշարում պայքարի մեջ են մտել աշխարհի թիվ 1 ռակետի կոչման համար։ Սակայն Հալեպը և Մուգուրուսան պայքարից դուրս են մնացել առաջին և երրորդ շրջաններում, իսկ Ուիլյամսը մրցաշարի վերջում պահպանել է թիվ 1 ռակետի կոչումը։

Տասներկու դասակարգված թենիսիստուհիներ մրցաշարին հրաժեշտ են տվել առաջին շրջանից հետո և դա վատագույն ցուցանիշն էր ցանկացած խոշոր մրցաշարում, քանի որ նման ցուցանիշ գրանցվել էր նաև 2001 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղում[4]։

Յոհաննա Կոնտան դարձել է առաջին բրիտանացի թենիսիստուհին, ով կիսաեզրափակիչ է հասել խոշոր մրցաշարում՝ 1983 թվականին Ջո Դյուրիից հետո[5]։ Չժան Շուայը դարձել է առաջին որակավորված թենիսիստուհին, ով հասել է Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ՝ 1990 թվականին Անժելիկա Գավալդոնից հետո[6]։

Դասակարգում խմբագրել

  1.   Սերենա Ուիլյամս (Եզրափակիչ)
  2.   Սիմոնա Հալեպ (Առաջին շրջան)
  3.   Գարբինե Մուգուրուսա (Երրորդ շրջան)
  4.   Ագնեշկա Ռադվանսկա (Կիսաեզրափակիչ)
  5.   Մարիա Շարապովա (Քառորդ եզրափակիչ)
  6.   Պետրա Կվիտովա (Երկրորդ շրջան)
  7.   Անժելիկա Քերբեր (Հաղթող)
  8.   Վենուս Ուիլյամս (Առաջին շրջան)
  9.   Կարոլինա Պլիշկովա (Երրորդ շրջան)
  10.   Կարլա Սուարես Նավարո (Քառորդ եզրափակիչ)
  11.   Թիմեա Բաչինսկի (Երկրորդ շրջան)
  12.   Բելինդա Բենչիչ (Չորրորդ շրջան)
  13.   Ռոբերտա Վինչի (Երրորդ շրջան)
  14.   Վիկտորիա Ազարենկա (Քառորդ եզրափակիչ)
  15.   Մեդիսոն Կիս (Չորրորդ շրջան)
  16.   Կարոլին Վոզնյացկի (Առաջին շրջան)
  1.   Սառա Էրանի (Առաջին շրջան)
  2.   Էլինա Սվիտոլինա (Երկրորդ շրջան)
  3.   Ելենա Յանկովիչ (Երկրորդ շրջան)
  4.   Անա Իվանովիչ (Երրորդ շրջան)
  5.   Եկատերինա Մակարովա (Չորրորդ շրջան)
  6.   Անդրեա Պետկովիչ (Առաջին շրջան)
  7.   Սվետլանա Կուզնեցովա (Երկրորդ շրջան)
  8.   Սլոան Սթիվենս (Առաջին շրջան)
  9.   Սամանտա Ստոսուր (Առաջին շրջան)
  10.   Անաստասիա Պավլյուչենկովա (Առաջին շրջան)
  11.   Աննա Կարոլինա Շմիդլովա (Առաջին շրջան)
  12.   Կրիստինա Մլադենովիչ (Երրորդ շրջան)
  13.   Իրինա Կամելիա Բեգու (Առաջին շրջան)
  14.   Սաբինա Լիսիցկի (Երկրորդ շրջան)
  15.   Լեսյա Ցուրենկո (Առաջին շրջան)
  16.   Կարոլին Գարսիա (Առաջին շրջան)

Հիմնական ցանց խմբագրել

  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1   Սերենա Ուիլյամս 5   Մարիա Շարապովա 6-4, 6-1 1 ժամ 32 րոպե
4   Ագնեշկա Ռադվանսկա 10   Կարլա Սաուրես Նավարո 6-1, 6-3 1 ժամ 22 րոպե
7   Անժելիկա Քերբեր 14   Վիկտորիա Ազարենկա 6-3, 7-5 1 ժամ 45 րոպե
  Յոհաննա Կոնտա Q   Չժան Շուայ 6-4, 6-1 1 ժամ 23 րոպե

Կիսաեզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1   Սերենա Ուիլյամս 4   Ագնեշկա Ռադվանսկա 6-0, 6-4 1 ժամ 4 րոպե
7   Անժելիկա Քերբեր   Յոհաննա Կոնտա 7-5, 6-2 1 ժամ 22 րոպե

Եզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1   Սերենա Ուիլյամս 7   Անժելիկա Քերբեր 4-6, 6-3, 4-6 2 ժամ 8 րոպե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kerber saves match point». Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  2. «Australian Open: Angelique Kerber stuns Serena Williams to win women's final». ABC News (Australian Broadcasting Corporation). 2016 թ․ հունվարի 30. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  3. «Angelique Kerber stuns Serena Williams to clinch Australian Open title». Guardian. 2016 թ․ հունվարի 30. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  4. Nguyen, Courtney (2016 թ․ հունվարի 19). «INSIDER NOTEBOOK: UPSETS AND AZARENKA». Women's Tennis Association. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  5. Dickson, Andrew (2016 թ․ հունվարի 27). «Johanna Konta reaches Australian Open semis for first time». Sky Sports. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
  6. «Qualifier Zhang Shuai overcomes injured Madison Keys, who ends match in tears». EuroSport. au.eurosport.com. 2016 թ․ հունվարի 26. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.

Աղբյուրներ խմբագրել