Ավստրալիայի ազգային թանգարան

Ավստարալիայի ազգային թանգարան, խոշորագույն թանգարան Ավստրալիայում։ Հիմնադրվել է 1980 թվականին։ Թանգարանում ներկայացված է ցուցադրություն՝ նվիրված Ավստրալիայի սոցիալական պատմությանը, հիմնական խնդիրներին, մարդկանց և իրադարձություններին, որոնք ձևավորել են ժամանակակից ավստրալիական ազգը։

Ավստրալիայի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան, statutory authority? և Ավստրալիայի պետական մարմին
Երկիր Ավստրալիա[1]
ՏեղագրությունActon?[1] և Կանբերրա
ՎայրActon?
Հիմնադրվել էնոյեմբերի 3, 1980
Կայքnma.gov.au
Քարտեզ
Քարտեզ
Թանգարանի մուտք

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Ավստրալիայի ազգային թանգարանը տեղակայված է կանբեռական Էկտոն շրջանում՝ Ավստրալիական ազգային համալսարանից ոչ հեռու։ Նախկինում թանգարանի տեղում եղել է կանբեռական Թագավորական հիվանդանոցը, որը քանդվել է 1997 թվականին հուլիսի 13-ին։

 
Ավստրալիական երազանքի պարտեզ
 
Բրեյլերի ծածկագիրը թանգարանի պատին

Թանգարանը նվիրված է Ավստրալիայի սոցիալական պատմությանը, մասնավորապես ավստրալիացի բնիկների և Տոռեսի նեղուցի բնիկների պատմությանը և մշակույթին, ավստրալիական պետությանը և հասարակությանը 1788 թվականից հետո, մարդկանց փոխազդեցությունը շրջապատող միջավայրի հետ[2]։ Ընդհանուր առմամբ կան հինգ մշտական ցուցահանդեսներ` «Ավստրալիացիների առաջին պատկերասրահ» (անգլ.՝ Gallery of the First Australians), «Հյուսված ճակատագրեր» (անգլ.՝ Tangled Destinies), «Հեռանկարները `Ավստրալիայի կարգավորումը» (անգլ.՝ Horizons: the Peopling of Australia), «Պետություն. Ավստրալիայի խորհրդանիշեր» (անգլ.՝ Nation: Symbols of Australia) և «Հավիտենություն. պատմություններ Ավստրալիայի հուզված սրտից» (անգլ.՝ Eternity: Stories From the Emotional Heart of Australia)[3]: Անցկացվում են նաև լրացուցիչ ցուցահանդեսներ։

Թանգարանում գործում է սեփական հրատարակչություն, ինչպես նաև պատմական հետազոտությունների թանգարանային կենտրոն։

Պատմություն խմբագրել

Ավստրալիայի ազգային թանգարանի շենքը Կանբեռայում պաշտոնապես բացվել է 2001 թվականի մարտի 11-ին. Ավստրալիական Ֆեդերացիայի ստեղծման հարյուրամյակի առիթով։ Թանգարանը ստեղծելու առաջին նախագիծը ստեղծվել է դեռ 20-րդ դարի սկզբին, բայց համաշխարհային պատերազմների, ֆինանսական ճգնաժամերի պատճառով դրանք չիրագործվեցին։ Ավստրալիայի ազգային թանգարանի ստեղծման պաշտոնական տարին համարվում է 1980 թվականը, երբ երկրի Խորհրդարանն ընդունել է հատուկ օրենք։ Այն ժամանակ էլ սկսել են հավաքել թանգարանի հավաքածուները։ 1988 թվականին Ավստրալիայի կառավարությունը որոշում ընդունեց հետաձգել Ազգային թանգարանի շենքի կառուցումը։ Միայն 1996 թվականին տեղեկություն եղավ նախագիծը վերսկսելու մասին:1997 թվականին անց է կացվել մրցույթ՝ ապագա կառույցի լավագույն դիզայնի համար։ Հաղթեց ավստրալիացի ճարտարապետ Գարվարդ Ռեխատը (անգլ.՝ Howard Raggatt):

Թանգարանի կառուցման համար ծախսվել է 155 միլիոն ավստրալիական դոլար։ Բացումից հետո այն քննադատների շրջանում ստացել է տարբեր գնահատականներ։ Օրինակ՝ Գերմանիայում Ազգային թանգարանի ճարտարապետին մեղադրել են բանագողության մեջ, քանի որ կառուցված շենքը նման է Բեռլինի Հրեական թանգարանին։

Ճարտարապետություն խմբագրել

Ավստրալիայի Ազգային թանգարանի շենքի ցուցասրահները կազմում են 6,600 մ ², կառուցվել է պոստմոդեռն ոճով։ Այն բաղկացած է մի քանի անհատական սենյակներից, միավորված իրար մեջ ինչպես փազլը՝ ստեղծելով կիսակառույց «Ավստրալիական երազանքների այգի» (անգլ.՝ Garden of Australian Dreams): Արտաքին հատվածի կառույցները ներկված են վառ ներկերով՝ նարնջագույն, մորեգույն, բրոնզագույն, ոսկեգույն, սև և արծաթագույն գույներով, ինչը թանգարանն առանձնացնում է Կանբերրայի մնացած շենքերից, ուր տները կառուցված են բաց դեղնավուն գույնի աղյուսներից։ Շենքը ծածկված է նաև անոդային ալյումինե պանելներով։ Նրանցից շատերը պահպանել են անգլիական բառեր, գրված Բրեյլի գրերով[4], օրինակ՝ «ընկեր», «ներողություն», «ներողություն խնդրեք մեր ցեղասպանության համար» (ավստրալիացի բնիկների գործածած արտահայտություն), «Աստված գիտի», «ժամանակը ցույց կտա», «սերը կույր է»[5]։

Թանգարանի մուտքը անցնում է մեծ դահլիճով՝ կոր պատերով, լուսամուտներով և առաստաղով։ Ըստ ճարտարապետի՝ այն ներսից նման է հսկա հանգույցի, որը խորհրդանշում է կապը ավստրալիացիների միջև[4]։ Մինչ Ազգային թանգարանի մուտքը սկսվում է Ուլուրու ժայռերի գիծը (անգլ.՝ Uluru line), վառ-նարնջագույն քանդակներ հանգույցների ձևով, երկայնությամբ բաշխված Էկտոնի թերակղզով[4]։ Թանգարանի կենտրոնական մասում Ավստրալիայի երազանքների այգին է, որը ջրի քարտեզի տեսքով հսկայական քանդակագործական կազմ է, մի փոքրիկ խոտի ծածկով և մի քանի ծառերով, որը պատկերում է Ավստրալիայի կենտրոնական մասը ճանապարհային նշաններով, դինգո ցանկապատի դիզայնով, Ավստրալիայի բնիկների անուններով, ինչպես նաև տեղական լեզուների բաշխման սահմանները։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. National Museum of Australia. Who we are. (англ.). Проверено 8 июля 2008. Архивировано 15 марта 2012 года.
  3. Herald Tribune. Pieces in the 'Puzzle' of Australia. (англ.). Проверено 9 июля 2008. Архивировано 15 марта 2012 года.
  4. 4,0 4,1 4,2 National Museum of Australia. The building. (англ.). Проверено 8 июля 2008. Архивировано 15 марта 2012 года.
  5. The Sydney Morning Herald. Disclosed at last, the embedded messages that adorn museum. (англ.) (2 апреля 2006). Проверено 8 июля 2008. Архивировано 15 марта 2012 года.

Աղբյուրներ խմբագրել