Ուլուրու ժայռ (անգլ.՝ Uluru), ժայռ Ավստրալիայում։

Ուլուրու
Տեսակinselberg?
Երկիր Ավստրալիա
Վարչատարածքային միավորՀյուսիսային տարածք
Բարձրությունը ծովի մակարդակից863 մետր
Հարաբերական
բարձրություն
340 մետր
Պահպանման տարածքՈւլուրու Կատա Տյուտա
Նյութarkose?

Աշխարհում ամենամեծ ժայռը՝ Ոլուրուն, գտնվում է Ավստրալիայում։ Հեռվից ժայռի պատկերը շատ հարթ է երևում, սակայն մոտիկից երևում անհարթություններ, անցքեր, ելուստներ։ Չնայած այն բանին, որ ժայռը գտնվում է անապատի կենտրոնում, տարածաշրջանում ամեն տարի մոլեգնում են փոթորիկները՝ իրենց հետ բերելով հորդառատ անձրևներ։ Անապատի կլիմային բնորոշ է ջերմաստիճանային փոփոխական տատանումները. գիշերներն այստեղ ցուրտ է, իսկ կեսօրին ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38 °C։ Տաքանալիս քարը ընդարձակվում է, իսկ սառչելիս սեղմվում է, ինչն էլ նպաստում է ժայռի մակերեսի ձևափոխմանը։ Եզակի հսկա լեռը կազմված է կարմիր ավազաքարից, որի կարևոր հատկությունները թույլ են տալիս, որ օրվա տարբեր ժամերին, կախված արևի լույսից, փոխի իր գույնը։ Ցերեկվա ժամերին հանքանյութերն արևի ճառագայթների տակ բազմապիսի գույներով են փայլփլում։ Լուսաբացին ժայռի սև ուրվագիծը դանդաղ լուսավորվում է` ստանալով մուգ մանուշակագույն երանգ։ Արևն ինչքան բարձանում է, Ուլուրուն դառնում է վառ կարմիր գույնի, հետո դառնում վարդագույն, իսկ կեսօրին այն դառնում է ոսկեզօծ։ Եվ ամբողջ օրվա ընթացքում շարունակվում է գույների ֆանտաստիկ խաղը։ Իսկ երեկոյան հսկա «քամելիոն» ժայռը անապատային ֆոնի վրա դառնում է մուգ ուրվագիծ։ Ժայռը չափազանց տպավորիչ է հատկապես արևամուտին՝ այն կարմրանարնջագույն հրաշալի փայլ ունի և նման է կայծկլտացող հսկայական ածխակտորի։ Վերևից նայելիս քարե հսկան նման է հսկա փղի։ Անձրևներն ավազաքարե ժայռի արտաքին մակերեսին ուղղահայաց կտրվածքներ են բացել, ներսում՝ քարանձավներ։ Ժայռի երկարությունը 3,5կմ է, լայնությունը՝ 2 կմ։ Ուլուրուն տեղացի բնակիչների համար սրբազան վայր է։ Նրանք նկարներ ու փորագրություններ են թողել քարանձավների պատերին։ Ուլուրույի հարթ լանջերը հողից գտնվում են 348 մ բարձրության վրա։ Ուլուրու ժայռի հարևանությամբ է գտնվում ևս մի հանրնրահայտ համալիր՝ Կատա Տյուտան-(Kata Tjuta), որը հայտնի է «Օլգաս լեռ» («Մեծ նպատակներ») անվանումով։ Այն կազմված է մի քանի մուգ կարմիր կրորավուն սարերից, որոնցից ամենաբարձրը հասնում է 545 մ։ Ուլուրու լեռն առաջինը տեսավ ավստրալիացի ճանապարհորդ Ուիլյամ Էռնեստ Ջայլսը 1872թվականին, ով ավելի շատ հայտնի է Էռնեստ Ջայլս անունով (1835—1897թվականներին)։ Նա ժայռը նկատեց դեռ Ամադիուս լճի ափերից, սակայն նրան հասնել չկարողացավ։ Իսկ մեկ տարի հետո՝ 1873 թվականին, հրաշք սարի գագաթը բարձրացավ անգլիացի ուսումնասիրող Ուիլյամ Գոսսը, ով քարե հսկային անվանեց Այերս-ռոք՝ ի պատիվ Ավստրալիայի երբեմնի վարչապետ սըր Հենրի Ալերսի։ 70-ական թվականներին տեղաբնակ աբորիգենների պահանջով և պնդմամբ ժայռը վերանվանվեց Ուլուրու։ Ներկայումս կոչում ենք այն անունով, որով կնքել են տեղացի բնիկները։ 1980 թվականից հետո զբոսաշրջիկները սկսեցին այցելել այդ վայրը, միայն այն բանից հետո, երբ ավարտվեց Ուլուրու ժայռի տարածքով անցնող մայրուղու կառուցումը։ 1931-1946 թվականներին ժայռի մոնոլիտի գագաթը նվաճեցին 22 քաջեր։ Արդեն 1969թվականին ամբողջ աշխարհից Ուլուրու այցելող զբոսաշրջիկների քանակն աճեց մինչև 23 հազար, իսկ այսօրվա տվյալներով՝ մինչև կես միլիոն մարդ։ Այս կապակցությամբ կար լուրջ խնդիր՝ մի կողմից Ուրուլուն որպես տուրիստական վայր կոչելուն, մյուս կողմից՝ տեղական բնակիչների համար որպես պաշտամունքի օբյեկտ (ըստ հին ավանդության՝ ժայռի հետ շփվելով մարդիկ ուժ էին ստանում)։

Ժայռի կազմությունը

Ժայռի մոնոլիտը կամված է մոխրագույն կոպիտ հատիկային ավազաքարից, որը կազմավորվել է գրանիտի քայքայման հետևանքով։ Վերլուծությունը ցույց է տվել, որ կազմության մեջ կա նաև դաշտային շպատ, որձաքար եւ երկաթի օքսիդներ։ Հատկապես երկաթի առկայությունը զանգվածին տալիս է «ժանգոտ» գույն։

Ուլուրուն որպես երկրպագության վայրը

Հնագետները ենթադրում են, որ դեռևս 10 հազար տարի առաջ աբորիգենները բնակեցված են եղել ծայրամասերում՝ Ուրուլուի հարևանությամբ։ Ըստ տեղական անանգու ցեղի պաշտամունքների, հողին պետք է հարգանքով վերաբերվել՝ որպես բնօրրան և կերակրող մոր։ Հազարամյակներ շարունակ Ուրուլուն եղել է հնագույն ցեղերի ապաստան։ Ժայռի ստորոտում, քարանձավներում, պահպանվել են հին ժայռաքանդակների նմուշներ։ Սակայն այդ նկարները միանշանակ որևէ տեղեկություն չեն տալիս Ուլուրույի առաջացման պատմության մասին, որը կներկայացվեր ժամանակակիցների դատին։ Բազմաթիվ լեգենդներ են պատմվում առասպելական լեռան մասին, որոնցից մեկում նշվում է, թե նրան ստեղծել են հնագուն հսկաները։ Ժայռին առավելապես շատ են պատկերված աբորիգենների աստվածային գուշակությունները՝ Մալա («Նապաստակ կենգուրու»), Կունիա («Կին-պիթոն»), Լիրու («Շագանակագույն օձ»)։ Ժայռի ստորոտում է գտնվում ջրի աղբյուրը, որտեղ կենդանիները գալիս են ջուր խմելու։ Ուլուրուից 100 կմ դեպի հարավ գտնվում է Մասգրեյվ լեռը։ 1977 թվականից Ուլուրուն մտնում է ազգային և համաշխարհային նշանակության ունեցող կենսոլորտային արգելոցի կազմության մեջ, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ 1987 թվականից արգելոցն ավելացվել է համաշխարհային նշանակության հուշարձանների թվին։

Բնիկների սեփականություն

1985 թվականի հոկտեմբերի 26-ից Ուլուրուն պաշտոնապես պատկանում է անանգու ցեղին, ճիշտ է, քարե հսկան 99 տարով վարձակալությամբ տրվել էր կառավարությանը՝ որպես Ազգային պարկի օգտագործում։ Վարձակալության գումարը տարեկան կազմում է 75 հազար դոլար, ավելացրած 20 տոկոս՝ յուրաքանչյուր մուտքի տոմսի համար։ Զբոսաշրջությամբ հետաքրքրված տեղաբնակները, համաձայն պայմանավորվածության, չեն խոչընդոտում Ուլուրուի գագաթն այցելած զբոսաշրջիկներին, քանի ար այդ ճանապարհը նրանց սրբազան ճանապարհն է։ Ցավոք, քարե հսկայի գագաթ բարձրացող զբոսաշրջիկները, որոնց անանգու ցեղը անվանում է մինգա (minga), միշտ չէ, որ իրենց քաղաքավարի են պահում և կեղտոտում են Այերս ռոքի տարածքը։ Օդի բարձր ջերմաստիճանը և ժայռի ողորկ մակերեսը գագաթ բարձրանալու երկժամյա ճանապարհը դարձնում է վտանգավոր ուղևորություն. այստեղ ամեն տարի մահանում են զբոսաշրջիկներ՝ վայր ընկնելու, սրտի կաթվածների և արևահարության հետևանքով։

Ուլուրուի նկարների պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Marshall Cavendish Partworks // ISSN 1684-582X

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլուրու (ժայռ)» հոդվածին։